Լուսանկարները որսում են հաճույքը, տխրությունը, զայրույթը և վախը, և արձանագրում են մեր ամենազավեշտալի, ամենաանհեթեթեթ և ամենահիշարժան պահերը։
Վերջին տասը տարիների ընթացքում իր առաջին գլոբալ գովազդային արշավի շնորհիվ 150-ամյա գերմանական Leica ֆոտոխցիկի բրենդը փառաբանում է լուսանկարի ուժը․ «աշխարհի գեղեցկությունն ու պոեզիան վավերագրելու համար»: Որսալ վճռական ու պատմական պահերը և բացահայտել մարդկային փխրունությունը։
Փարիզի TBWA տպագիր և առցանց արշավը, որը կոչվում է«աշխարհին ականատեսներ են պետք», լուսանկարը ներկայացնում է որպես «ականատեսների արժեքավոր վկայություն» գլոբալ և ինտիմ իրադարձությունների մասին:
Արշավի տպագրական մասը, որը տարածվում է աշխարհի 15 երկրներում, անհատապես ցույց է տալիս լուսանկարիչների կողմից արված վեց տպավորիչ լուսանկարներից կազմված ֆոտոշարք: Այս և 24 այլ լուսանկարներ կարելի է տեսնել ամերիկացի լուսանկարիչ Ջոել Մայրովիչի կարճ տեսանյութում, որը փառաբանում է լուսանկարչության ուժը։
Մայրովիչն ասել է, որ առաջին անգամ տեսանյութը տեսնելուց հետո, փշաքաղվել էր։ Տեսանյութը կարող եք տեսնել ստորև․
«Ես շատ գոհ եմ մեր նոր արշավի արդյունքներից։ Կարծում եմ Leica-ում նոր 10 տարին մեկ անգամ արշավ անենք: Այն հիանալի կերպով արտացոլում է մեր լուսանկարչական, գեղարվեստական և հումանիստական մոտեցումը», -ասել է Leica Camera AG-ի մեծամասնական բաժնետեր Անդրեաս Կաուֆմանը: