Tesla-ի տնօրեն Իլոն Մասկը ցանկանում է գնել Twitter հարթակը

Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը ցանկանում է գնել Twitter-ը՝ մեկ բաժնետոմսի համար վճարելով 54,20 դոլար, գրում է Bloomberg-ը։

Մասկը ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, հայտարարել էր Twitter-ի բաժնետոմսերի 9,2 տոկոսը 2,89 միլիարդ դոլարով գնելու մասին։
Նա պատրաստ է գնել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Հնարավոր գործարքը գնահատվում է 43 մլրդ դոլար։

Մասկը արդեն դիմում է ներկայացրել ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով, նա իր առաջարկն անվանել է՝ լավագույնն ու վերջնական. «Եվ եթե այն չընդունվի, ես ստիպված կլինեմ վերանայել իմ՝ որպես բաժնետիրոջ դիրքորոշումը», – ասվում է Իլոն Մասկի հայտարարության մեջ, որը ներառված է դիմումում։

Գործարարն ասել է, որ գնել է բաժնետոմսերը, քանի որ կարծում է, որ Twitter-ը կարող է դառնալ հարթակ, որը հարգում է խոսքի ազատության սկզբունքներն ամբողջ աշխարհում:

«Սակայն հիմա հասկանում եմ, որ ընկերությունն իր ներկայիս տեսքով ոչ բարգավաճելու է, ոչ էլ ծառայելու է հանրային այս հրամայականին։ Twitter-ը պետք է վերածվի մասնավոր ընկերության»։

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: