Թվային մարքեթինգ

Թվային մարքեթինգն ավանդական մարքեթինգի նկատմամբ ունի մի շարք առավելություններ՝ հստակ թիրախավորում, չափելիություն, երկկողմանի կապ հաճախորդների հետ և այլն: 21-րդ դարում առանց թվային մարքեթինգի բիզնեսն ուղղակի մրցակցային չէ, և սա անհերքելի փաստ է:

Թվային մարքեթինգի մաս են կազմում՝ SMM–ը, SEO-ն, Google Ads-ը, Facebook Ads-ը, քոնթենթ մարքեթինգը, e-mail մարքեթինգ-ը և այլն:

SEO-ն որոնողական համակարգերում կայքի օպտիմալացումն է՝ որոնման արդյունքում առաջին հորիզոնականում հայտնվելու համար:
Ընդ որում, այն օպտիմալացնում է կայքը բոլոր որոնողական համակարգերի համար՝ Google, Yandex։ Սա հզոր մարքեթինգային գործիք է օրգանական թրաֆիկ ապահովելու և կայքի առաջխացման համար:

Վճարովի գովազդի միջոցով որոնման համակարգերում կայքի տեսանելիության բարձրացումն է: SEM-ը հաճախ օգտագործվում է SEO-ի հետ համատեղ:
Որոնողական մարքեթինգի հիմնական նպատակն է ներգրավվել պոտենցիալ լսարան, ինչն էլ կհանգեցնի վաճառքի և շահույթի մեծացման։

Սոցցանցերում բրենդի առաջխաղացում, ճանաչելիության բարձրացում, թիրախային լսարանի ընդլայնում, դեպի կայք թրաֆիկի մեծացում՝ SMM-ի գործառույթն է:
Ներկայումս երկրագնդի բնակչության կեսը՝ 3,8 միլիարդ մարդ, օգտվում է սոցիալական ցանցերից և այս թիվն անընդհատ աճում է: Սա հրաշալի միջոց է մեծ լսարանին հասնելու և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու համար։

Email marketing-ը թույլ է տալիս ուղիղ կապ հաստատել բիզնեսի և հաճախորդների միջև: Բարձրացնում է ընկերության նկատմամբ հաճախորդների հավատարմությանը, ավելացնում վաճառքի ծավալը:

Նպատակային լսարանի համար օգտակար, արժեքավոր ինֆոյի ստեղծումն ու տարածումն է: Նպատակն է գրավել օգտատերերի ուշադրությունը, ձեռք բերել վստահություն և խթանել գործողության՝ զանգ, հարցում և այլն:

Առցանց գովազդ, երբ գովազդատուն վճարում է գովազդի վրա սեղմումների համար՝ յուրաքանչյուր քլիքի համար (Pay per Click):
PPC-ն մարքեթինգային ձագարի վերին մասում է՝ ներգրավել մարդկանց: Եթե այցելուն սեղմում է գովազդի վրա, ուրեմն հետաքրքրված է առաջարկով: Ներգրավված այցելուին ավելի հեշտ է տանել նպատակային գործողության և արդյունքում ունենալ նոր հաճախորդ:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ