Ինչ գործիքակազմ է անհրաժեշտ սոց ցանցերում ծաղկող բիզնես ապահովելու համար

Թվային մարքեթինգի աշխարհում կան անթիվ գործիքներ, մենք առանձնացրել ենք դրանցից ամենաարդյունավետները։

Գովազդների պլանավորման, կառուցման և հրապարակման գործիք, որը թույլ է տալիս դիպուկ թիրախավորել լսարանը, ընտրել գովազդի ձևը և տեղադրման վայրը:
Հիմնական գործառույթներն են՝ ընտրել նպատակը, ըստ դրա նաև գովազդի տեսակը, սահմանել թիրախային լսարան, գովազդային բյուջե և ընտրել ժամանակահատված ու հարթակներ՝ գովազդի ցուցադրման համար, խմբագրել գովազդային արշավները՝ փոփոխել բյուջեն, լսարանը և այլն, անցկացրեք A / B թեստավորում՝ լավագույն տարբերակը գտնելու համար, վերլուծել արդյունքները:,

Անվճար գործիք, որը թույլ է տալիս նախապես պլանավորել հրապարակումները, հետևել նամակագրություններին, ինչպես նաև ուսումնասիրել և վերլուծել ստացված արդյունքները:

Manychat-ը նամակների ավտոմատացման գործիք է, որը հեշտացնում է բիզնես-սպառող երկխոսությունը:
Manychat-ի օգնությամբ դուք նույնիսկ ուշ գիշերվա ժամին կարողանում եք արձագանքել հաճախորդին, թեկուզ տեղեկացնելով՝ մենք հնարավորինս շուտ կպատասխանենք ձեզ: Այն հաճախ լիդեր գեներացնելու լավագույն տարբերակ է դառնում, ինչպես նաև վաճառքի գործիք:

 

Գովազդի ծառայություն, որը թույլ է տալիս բիզնեսին որոնողական համակարգերում առաջին տեղում երևալ:
Google Ads-ի միջոցով դուք կարող եք գովազդ տեղադրել Google որոնողական համակարգում և Google-ի գործընկեր այլ հարթակներում։

Թվային մարքեթինգում կարևոր գործիքներից մեկն է, որը թույլ է տալիս վերլուծել կայքի ակտիվությունը, այցելուների քանակը՝ տեղեկանալ որտեղից են եկել, որ էջերի վրա որքան ժամանակ են անցկացրել, որ կոճակն են սեղմել, շաբաթվա որ օրերին ու ժամերին են առավել ակտիվ եղել և այլն:

Էլեկտրոնային մարքեթինգի ավտոմատեցման վճարովի գործիքներից մեկն է, որը թույլ է տալիս հաճախորդների էլ. հասցեները սեգմենտավորել և ըստ սեգմենտի մասսայական առաջարկներ, տեղեկություններ և նորություններ ուղարկել:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ