Ռեփեր Թիմատիի նոր սուրճի ցանցի բրենդինգը

FABULA գործակալությունը կիսվել է ռուս հայտնի ռեփեր Թիմատիի նոր սուրճի ցանցի բրենդավորման տարբերակով, որը գործարկվել է Ռուսաստանում նախկին Starbucks-ի փոխարեն։
Մոսկվայի կենտրոնում Տիմատին և ռեստորատոր Անտոն Պինսկին ներկայացրեցին համատեղ նոր ապրանքանիշ, որի լոգոյում պատկերված է կնոջ կերպար՝ գլխավերևում աստղ: Լոգոտիպը ստեղծելիս նրանք ոգեշնչվել են Սիրին թռչնի կերպարից:

«Մարդկանց ընկալումները կարող են տարբեր լինել»,- ասել է Պինսկին։ «Բայց եթե համեմատես, ապա շրջանից բացի ընդհանուր ոչինչ չես գտնի»։

Starbucks-ը հրաժարվել է մեկնաբանել լոգոյի և անվանման նմանությունը, սակայն վկայակոչել է ավելի վաղ արված հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ ընկերությունը որոշում է կայացրել դուրս գալ և այլևս ապրանքանիշը չներկայացնել ռուսական շուկայում:

Նշենք նաև, որ Starbucks-ի լոգոտիպի օգտագործումը արգելված է Ռուսաստանում, քանի որ ապրանքանիշը հեռացել է ռուսական շուկայից:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: