Ինչ է թվային արշավը սոցցանցերում?

Ցանկացած ձեռնարկության գործունեության մեջ գալիս է փուլ, որ առաջանում է ճանաչելիության բարձրացման, լսարանի ընդլայնման, սոցցանցերում ակտիվություն ապահովելու և նոր վաճառքների կարիք։ Այս խնդիրները լուծելու համար ժամանակակից մարքեթինգում կան բազմաթիվ լուծումներ, որոնցից մեկը սոցհարթակներում (օր.՝ Facebook, Instagram) հրապարակումներ և գովազդներ տեղադրելն է։ Այս գործողությունների համակարգված իրականացման գործընթացը անվանում են Մարքեթինգային Արշավ։ Եթե դուք ունեք բիզնես և ցանկանում եք իմանալ ավելին արշավների մասին, ապա այս կարճ հոդվածը հենց ձեր համար է։

Այս հոդվածում մենք պատասխանում ենք հիմնական հարցերին՝ ինչ են իրենցից ներկայացնում Արշավները սոցհարթակներում և դրանց հիմնական տեսակները, ինչ քայլեր են պետք Արշավի իրականացման համար, ինչն է կարևոր արդյունավետ արշավ կազմակերպելու համար և իհարկե ինչ կտան արշավները ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻՆ։

Ինչ է թվային արշավը

Թվային կամ մարքեթինգային արշավը, իր ամենապարզ ձևակերպումով, փոխկապակցված գործողություններ են, որոնց արդյունքում իրագործվում են բրենդի նպատակները սոցհարթակների միջոցով։ Եթե, օրինակ՝ նպատակը բիզնեսի ճանաչելիության բաձրացումն է, կամ վաճառքների աճը, ապա այս խնդիրների լուծումը արշավների իրականացնումն է։

Արշավների տեսակները

Արշավները կարելի է բաժանել 2 տեսակի՝ օրգանիկ և գովազդային։ Օրգանիկ արշավները ընդգրկում են պարբերական հրապարկումներ սոցհարթակներում, որոնց միջոցով ապահովվում է շփումը արդեն առկա լսարանի հետ, տարածվում է կարևոր տեղեկություններ կամ առօրյա աշխատանքային թարմացումներ։ Օրգանիկ արշավների հիմնական գործառույթն է կիսվել տեղեկատվությամբ և ընկերության զարգացումներով առկա լսարանի կամ «պատահական անցորդների» հետ։
Իսկ ահա գովազդային արշավների գործառույթը այլ է։ Նախ՝ այս տեսակի արշավները պարտադիր ընդգրկում են հատուկ գովազդային կառավարման համակարգի միջոցով ստեղծվող գովազդներ, որոնք թույլ են տալիս ընդլայնել բրենդի լսարանը։ Օրինակ՝ Meta Ads Manager համակարգը հնարավորություն է տալիս մարքեթինգային գործակալներին տեղադրել ցանկացած գովազդ միլիոնավոր օգտատերերի էկրաններին Instagram/Facebook հարթակներում։ Այս գովազդները ստեղծում են բազմաթիվ հնարավորություններ որոնցից են՝ նոր օգտատերերի ներգրավումը և լսարանի ընդլայնումը, կայքի այցելությունների և վաճառքների աճը, ինչպես նաև այլ ռամավարական գործողությունների իրականացումը։

Թվային արշավի հիմնական քայլերը

Հաջողված արշավ ունենալու համար առաջնային է՝ մասնագետի հետ խորդհրադտվությունը՝ ավելի հստակ հասկանալու, թե ինչ ունեք հիմա, ինչ կուզենաիք տեսնել վաղը և որն է գլխավոր նպատակը այսօր։

Ի տարբերություն օրգանիկ արշավի, որտեղ սոցհարթակում արվող հրապարակումները կարող են լինել միմյանցից անկախ՝ իմաստային առումով, գովազդային արշավների դեպքում ցանկացած հրապարակման բացահայտ կամ թաքնված դերը արշավի նպատակի իրականացումն է։ Բացի դրանից այս տեսակի արշավները միշտ ընդգրկում են թվային գովազդներ։ Այդ իսկ պատճառով գովազդային արշավների համար պարտադիր է սահմանել չափելի նպատակ, գովազդային բյուջե, և թիրախային լսարան, որոնց մասին կխոսենք հետագա հոդվածներում, քանի որ այս պահին մեր նպատակն է՝ ցույց տալ օրգանիկ և գովազդային արշավների տարբերությունը։

Ինչին է պետք ուշադրություն դարձնել

Առաջին հայացաքից հեշտ թվացող՝ Արշավի կազմակերպման գործընթացի մեջ կան մի

շարք կարևոր և ուշադրություն պահանջող հանգամանքներ, սակայն մեր կարծիքով առաջնային այն է, թե ովքեր են այն իրականացնում։

Կա երեք ընտրություն։ Իրականացնել ամեն ինչ սեփական ուժերով, համագործակցել անհատ մասնագետի կամ մասնագետների թիմի հետ։ Սեփական ուժերով կարելի է անել ցանկացած արշավ, եթե տիրապետության տակ կա մասնագետներով ապահովված մարքեթինգային բաժին։ Բոլոր այլ դեպքերում լուծումը համագործակցությունն է անհատների կամ թիմերի հետ։

Անհատ մասնագետները հաճախ մատչելի են, ճկուն են աշխատանքային ժամերի և գործի ծավալների առումով, բայց սահմանափակ են հնարավորությունների մեջ, իսկ գործակալությունները պահանջում են հստակ մարքեթինգային բյուջե՝ առաջարկելով դրա դիմաց ավելի բարձր որակի աշխատանք, լայն հնարավորություններ և հղկված գործընթացներ։

Վաղ թե ուշ ամեն ինչ հանգում է գործընթացների էֆֆեկտիվության բարձրացմանը։ Այդ պահից սկսած աշխատանքները ավելի արդյունավետ են, երբ մասնագետները մեկ թիմի մաս են։

Այսպիսով, արշավ կազմակերպելու առումով կարևոր է հստակ գնահատել սեփական հնարավորությունները, բրենդի կարիքները և կատարել ճիշտ որոշում ձեր բիզնեսի արշավները իրականացնելու համար։

Ամփոփում

Արդյունավետ թվային Արշավները բրենդի լսարանին մշտապես մատակարարում են թարմ տեղեկատվություն և ապահովում են օգտատերերի ներգրավվածություն։ Իսկ օգտատերերի ակտիվությունը և ներգրավվածությունը ուղիղ ճանապարհ է դեպի բրենդի լսարանի ընդլայնում, բրենդի ճանաչելիություն և նոր վաճառքներ։

Եվ այսպիսով, այս հոդվածում մենք խոսեցինք նրա մասին, թե ինչ է թվային Արշավը, ինչն է կարևոր, խոսեցինք օրգանիկ և գովազդային արշավների տարբերություններից, մոտեցումներից և ազդեցությունից, մասնագետներ ներգրավելուց և, ամենակարևորը, ինչ կտա սոցհարթակներում արշավների իրականացումը Ձեր բրենդին։ Բոլոր հարցերի համար ազատ եղեք կապնվել մեր հետ Instagram-ում կամ Facebook-ում։

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Հա
Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ