Մարքեթինգային ռազմավարության մեջ նշվում են ընկերության հաջորդական քայլերը, սահմանվում են հստակ նպատակներ և կատարման հստակ ժամկետներ։
Ցանկացած բիզնեսի համար մարքեթինգային ռազմավարությունը պարտադիր պայման է, դրա գրագետ ու ճիշտ կազմումը՝ վճռորոշ: Ներկայացնում ենք մարքեթինգային պլան կազմելու հիմնական քայլերը`
![](https://brandmark.am/wp-content/uploads/2022/04/30955-2-640x311.jpg)
Եթե փորձեք վաճառել բոլորին` կձախողեք: Դուք հստակ պետք է իմանաք թե ովքեր են ձեր պոտենցիալ սպառողները՝ քանի տարեկան են, ինչ հետաքրքրություններ ունեն, որտեղ են սիրում ժամանակ անցակցնել և այլն:
![](https://brandmark.am/wp-content/uploads/2022/04/30955-3-640x311.jpg)
Մեծ նպատակները պետք է բաժանված լինեն պարզ և փոքր նպատակների: Պարզ սկզբունք, որն անհամեմատ հեշտացնում է խնդիրը: Պետք է ունենալ հստակ քայլերի հերթականություն՝ սահմանված ժամկետներով, որոնք կտանեն դեպի մեծ նպատակը:
![](https://brandmark.am/wp-content/uploads/2022/04/30955-4-640x311.jpg)
Սրա համար պետք է պատասխանեք մեկ կարևոր հացի՝ որտե՞ղ է ձեր թիրախային լսարանը, պետք է հաշվի առնել նաև ֆորմատը, որով հանդես եք գալու: Իսկ այս ամենը որոշելու համար պետք է ուսումնասիրել բոլոր հարթակներն ու նրանց հնարավորությունները:
![](https://brandmark.am/wp-content/uploads/2022/04/30955-5-640x311.jpg)
Շուկայի հետոզոտությունը մարքեթինգի անբաժան մասն է: Պետք է իմանալ, թե ովքեր են ձեր մրցակիցները, նրանց ուժեղ և թույլ կողմերը՝ գնառաջարկից մինչև դիրքավորում:
![](https://brandmark.am/wp-content/uploads/2022/04/30955-6-640x311.jpg)
Հիմնական կոնտենտի գլխավոր մասը պետք է լինի 3-5 թեմա, որոնք ներառում են բիզնեսի ասպեկտները:
![](https://brandmark.am/wp-content/uploads/2022/04/30955-7-640x311.jpg)
Հստակ պետք է սահմանել բյուջե, բաշխել ծախսերն ու նշել սպասվելիք արդյունքները: