WhatsApp-ը հեշտացնում է մեսենջերում անծանոթ մարդկանց հետ շփումը

WhatsApp-ը սկսել է փորձարկել նոր ֆունկցիա, որը կհեշտացնի հավելվածով անծանոթ մարդկանց հետ զրույց սկսելը:

Հիմա անհնար է նամակագրություն սկսել համարի հետ, որը գրանցված չէ ձեր հեռախոսագրքում:

Նոր ֆունկցիան, ինչպես հայտնում է WABetaInfo-ն, հնարավորություն կտա կապ հաստատել ցանկացած համարի հետ՝ առանց հեռախոսագրքի մեջ գրանցելու:

Android-ի համար WhatsApp-ի բետա տարբերակն արդեն հասանելի է: Երբ ընտրում եք չպահպանված համար՝ այն առաջարկում է միանգամից մի քանի գործողություններ։

Երկար սեղմելու դեպքում ձեր էկրանին հայտնվում է մենյու, որտեղ արաջարկում է ընտրել՝ սկսել զրույց, պահպանել կամ զանգահարել:

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Հա
Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ