Google-ը թույլ կտա օգտատերերին հեռացնել անձնական տվյալները որոնման արդյունքներից

Google-ը ընդլայնում է անձնական տեղեկություններ պարունակող որոնողական ցանկերի հեռացման գործընթացը: Այժմ այն կայքերում, որտեղ կան օգտատերերի անձնական տվյալներ՝ հասցեն, հեռախոսահամարը և այլն, անհատների պահանջով կարող է հեռացված լինել որոնողական համակարգից:

Ինչպես բացատրում է Google-ը.

«Այս նոր քաղաքականության ընդլայնման համաձայն՝ մարդիկ այժմ կարող են պահանջել որոնման արդյունքում լրացուցիչ տեղեկատվությունների հեռացում՝ ներառյալ անձնական կոնտակտային տվյալները՝ հեռախոսահամար, էլփոստ կամ ֆիզիկական հասցե: Քաղաքականությունը նաև թույլ է տալիս հեռացնել լրացուցիչ տեղեկությունները, որոնք կարող են վտանգ ներկայացնել ինքնության գողության համար, օրինակ՝ log-in-ներ»:

Դա կարող է ունենալ մեծ հետևանքներ մի շարք կայքերի համար, քանի որ որոշ սոցիալական կայքեր պետք է վերանայեն իրենց սկզբունքները, որպեսզի համոզվեն, արդյոք դրանք համապատասխանում են այս նոր կանոնակարգերին:

Թեև այդ փոփոխությունները ուժի մեջ են մտնում միայն անհատի պահանջով և, ամենայն հավանականությամբ, մեծ թվով փոփոխություններ չեն լինի, սակայն որոշ կայքեր կարող են հեռացված լինել Google-ի ինդեքսից (որոնման բազայից):

Google-ը երկար ժամանակ է տրամադրել որոշակի չափորոշիչների ներքո որոնման ցանկերի զննման համար:

«Google Search-ում՝ մենք ունենք մի շարք կանոններ, որոնք թույլ են տալիս մարդկանց պահանջել հեռացնել որոշակի արդյունքներ որոնումից՝ կենտրոնացումը պահելով խիստ անձնական տվյալների վրա, որոնք, եթե հրապարակային լինեն, կարող են վնաս հասցնել անհատին»:

Այդ գործընթացը ներդրվել է ի պատասխան Եվրոպայի «Մոռացված լինելու իրավունք»-ի օրենսդրության, որն իրականացվել է ԵՄ-ն կողմից դեռևս 2014 թվականին, այն անհատներին օրինական իրավունք է տալիս դիմել Google-ին և այլ որոնողական համակարգերին հեռացնել որոշակի արդյունքներ անձնական տվյալների հետ կապված:

Ըստ Google-ի՝
«Որոշում կայացնելիս, թե ինչ պետք է հանել ցուցակներից, որոնողական համակարգը պետք է հաշվի առնի, արդյոք հարցում անելիս տեղեկատվությունը «ճիշտ է, բավարար, տեղին կամ չափի մեջ», և արդյոք կա հանրային հետաքրքրություն որոնման արդյունքներում հասանելի տեղեկատվության մեջ»:

Այսպիսով, եթե որոնման արդյունքում հայտնաբերեք անցանկալի նյութեր ձեր անձի վերաբերյալ՝ դատական գործ, զրպարտչական գրառում և այլն, կարող եք պահանջել, որ այն հեռացվի, Google-ը կդիտարկի ձեր հայտը ըստ հավաքագրված չափանիշների և կհեռացնի:

Այս գործընթացը ընդլայնվեց դեռևս 2018-ին, երբ ԵՄ-ն կիրառեց Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR), որը ինտերնետից օգտվողներին տալիս է «ջնջելու իրավունք»՝ ապահովելով տվյալների անվտանգություն:

Եվ հիմա, այն կրկին ընդլայնվում է.

«Երբ մենք ստանում ենք հեռացման հարցումներ, մենք գնահատում ենք վեբ էջի ամբողջ բովանդակությունը՝ համոզվելու համար, որ չենք սահմանափակում այլ տեղեկատվության հասանելիությունը, որոնք կարող են օգտակար լինել, օրինակ՝ նորություններ, հոդվածներ և այլն։ Մենք նաև գնահատում ենք, թե արդյոք բովանդակությունը հայտնվում է որպես հանրային գրառումների մաս պետական ​​կամ պաշտոնական աղբյուրների կայքերում: Նման դեպքերում մենք հեռացումներ չենք կարող անել։ Կարևոր է նշել, որ Google Search-ից հարցում հեռացնելով, այն ինտերնետից չի հեռացվում, այդ իսկ պատճառով դուք կարող եք ուղղակիորեն կապվել հոսթինգ կայքի հետ, եթե ցանկանաք կայքից հեռացնել տվյալները»:

Դա կարևոր տարր է. որոնման արդյունքները թաքցնելը չի ​​ջնջում տեղեկատվությունը համացանցից: Թեև Google-ը կարող է լինել ամենամեծ որոնողական համակարգը և շատ դեպքերում բացահայտման հիմնական կետը, մարդիկ դեռ կկարողանան գտնել բնօրինակ տեղեկատվությունը, եթե փնտրեն:

Google-ը նաև վերջերս կիրառել է նոր քաղաքականություն, որը թույլ է տալիս մինչև 18 տարեկան մարդկանց (կամ նրանց ծնողներին կամ խնամակալներին) խնդրել հեռացնել իրենց պատկերները Google Search-ի արդյունքներից:

Google-ը իր օգտատերերին հնարավորություն է տալիս վերահսկել իրենց տվյալները, գուցե և ոչ ինքնակամ, այլ պաշտոնյաների և քաղաքական գործիչների ազդեցության տակ, սակայն Google-ի քաղաքականությունը զարգանում է՝ համահունչ օգտատերերի ակնկալիքների միտումներից:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ