Netflix Games-ի թողարկումը

Netflix սկսում է իր Games հարթակի գլոբալ թողարկումը Android-ում, iOS-ում այն կլինի շատ շուտով:

Netflix-ն իր միլիարդ դոլար արժողությամբ ժամանցային մեգահոսքային հարթակի համար, Netflix հավելվածում խաղերի բաժին է թողարկել:

Օգտատերերը կկարողանան ընտրել հինգ խաղերից մեկը՝ Stranger Things: 1984, Stranger Things 3: The Game, Shooting Hoops, Card Blast և Teeter Up: Այսօրվանից կարող ենք ներբեռնել Netflix Games-ը Google Play խանութից՝ իհարկե Netflix-ում բաժանորդագրվելուց հետո:

Ընթացիկ խաղերի տարբերակները մի փոքր քիչ են, և դրա համար Netflix-ը ձեռք է բերել Oxenfree-ի ծրագրավորողին՝ Night School-ին, ով կարող է առաջարկել ավելի գրավիչ և գայթակղիչ խաղեր, քան հիմա են:

Netflix-ը արդեն որոշ ժամանակ է զարգացնում է իր բջջային խաղերի հարթակը՝ փորձարկումներ անելով Լեհաստանում, Իսպանիայում և Իտալիայում: Այս պահին միայն Android սարքերը կարող են օգտվել խաղային առաջարկներից, սակայն Netflix-ը հաստատում է, որ iOS-ի հետ համագործակցությունը ճանապարհին է:

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: