Ուորեն Բաֆեթի կենտրոնացման ռազմավարությունը

Բաֆեթն օգտագործում է պրոդուկտիվության պարզ՝ 3 քայլանոց ռազմավարություն , իր աշխատակիցներին օգնելու՝ որոշել իրենց առաջնահերթություններն ու գործողությունները: Դուք կարող եք այս մեթոդը օգտակար համարել որոշումներ կայացնելու և ակտիվ գործելու համար: Ահա թե ինչպես է այն աշխատում…

Մի օր Բաֆեթը խնդրեց իր անձնական օդաչուին անցնել 3 քայլանոց մի վարժություն:

ՔԱՅԼ 1. Բաֆեթը խնդրեց Մայք Ֆլինտ անունով օդաչուին գրել իր կարիերայի լավագույն 25 նպատակները: Որոշ ժամանակ տևեց մինչ Ֆլինտը գրեց դրանք: (Նշում. Այս վարժությունը կարող եք կատարել ավելի կարճ ժամկետի համար: Օրինակ, գրեք այն 25 լավագույն բաները, որոնք ցանկանում եք իրականացնել այս շաբաթ):

ՔԱՅԼ 2. Հետո, Բաֆեթը խնդրեց Ֆլինթին վերանայել իր ցուցակը և նշել իր լավագույն 5 նպատակը: Կրկին որոշ ժամանակ տևեց. Ֆլինտն անցավ ցուցակի վրայով և, ի վերջո, ընտրեց իր 5 ամենակարևոր նպատակները:

ՔԱՅԼ 3. Ավարտելուց հետո Ֆլինտն ուներ երկու ցուցակ. 5 կետով ցուցակը՝ A-ն էր, իսկ 20 չնշված կետերը՝ B ցուցակն էր:

Ցուցակները տեսնելով Ֆլինտը շտապեց որոշել, որ անմիջապես կսկսի աշխատել իր լավագույն 5 նպատակների վրա: երբ Բաֆեթը նրան հարցրեց երկրորդ ցուցակի մասին, Ֆլինտը պատասխանեց. «Դրանք նույնպես կարևոր են, այնպես որ ես ժամանակ կհատկացնեմ դրանց ևս, բայց այնքան, ինչքան որ նպատակահարմար եմ գտնում: Դրանք այնքան էլ հրատապ չեն, բայց ես դեռ մտադիր եմ նվիրյալ ջանքեր գործադրել». Ինչին Բաֆեթը պատասխանեց.

«Սխալ ես հասկացել, Մայք: Այն կետերը, որոնք որ դու չէիր շրջանակել, քո «Խուսափիր ամեն գնով» ցուցակն է: Այս նպատակները քո ուշադրությանը չեն արժանանա, մինչև որ քո 5 լավագույն նպատակներում հաջողության չհասնես, այնպես որ հանիր մտքիցդ դրանք, մինչև որ չիրականացնես գլխավոր 5-ը»:

Ես սիրում եմ Բաֆեթի մեթոդը, քանի որ այն ստիպում է դժվար որոշումներ կայացնել, տարանջատել առաջնահերթությունները՝ ավելորդ ժամանակ ու էներգիա խլող ցանկություններից: Այն ցանկությունները որոնք շեղում են մեր ուշադրությունը, վերացնելով՝ մենք ժամանակն ավելի ռացիոնալ ենք օգտագործում: Փորձարկիր այս մեթոդն ու արդյունավետության դեպքում ՝ յուրացրու այն:

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: