Գիտնականները բիոպրինտերով տավարի միս են տպել

Օսակայի համալսարանի հետազոտողները 3D բիոպրինտինգն օգտագործել են կառուցվածքային սինթետիկ միս ստեղծելու համար, որն ընդօրինակում է մկանոտ տավարի մսի  յուրահատուկ և բարդ հյուսվածքն ու մսի այլընտրանք է հանդիսանում:

Աշխարհը պետք է անհապաղ և կտրուկ նվազեցնի ածխածնի արտանետումները,: Մսերի տեսակների մեջ՝ տավարի միսն ամենախոշոր հանցագործն է, որն արտադրում է 60կգ ջերմոցային գազերի արտանետում՝ արտադրված մսի 1կգ -ի դիմաց:

Անկախ ածխածնային արտանետումից մսի այլընտրանքների նկատմամբ հետաքրքրությունը միևնույնն է աճում է:

«Օգտագործելով տավարի հյուսվածքաբանական կառուցվածքը ՝ որպես նախագիծ, մենք մշակել ենք 3D տպագրության մեթոդ, որը կարող է արտադրել հարմարեցված բարդ կառուցվածքներ, ինչպիսիք են մկանային մանրաթելերը, ճարպը և արյան անոթները»,-բացատրեց դոկտոր Դոնգհի Կանգը:

Մեթոդի ցուցադրության ժամանակ գիտնականներն օգտագործեցին 72 մանրաթել (42 մկան, 28 ճարպային հյուսվածք և երկու անոթ) և արտադրեցին սինթետիկ մսի կտոր ՝ 5 մմ տրամագծով և 10 մմ երկարությամբ: Ի վերջո, այն ուղղահայաց կտրecin ՝ տավարի սթեյքին բնորոշ մարմարե կառուցվածքը տեսնելու համար:

Գործընթացը խոստանում է հնարավոր դարձնել մսի հյուսվածքների՝ բարդ կառուցվածքների ստեղծումն ու յուրացումը:

Բարելավելով այս տեխնոլոգիան ՝ հնարավոր կլինի ոչ միայն վերարտադրել մսի տեսակների բարդ կառուցվածքները, այլև ճարպերի և մկանների բաղադրիչների նուրբ ճշգրտումներ կատարել: Այսինքն, հաճախորդները կկարողանան պատվիրել կուլտուրացված միս` իրենց ցանկալի քանակությամբ ճարպով` ելնելով ճաշակի և առողջության նկատառումներից:

 

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ