TikTok-ի մարկետինգային 6 գործելաոճ

TikTok-ը դիտարկում եք, որպես ձեր ապրանքանիշը ներկայացնելու համար համապատասխան հարթակ, բայց չգիտեք թե որտեղից սկսել?

TikTok-ում հաջողության գրավականը կայանում է բովանդակության նմանության մեջ.
Այո, այո! Հենց նմանության. չափից դուրս շատ «գովազդային» հոլովակները պարզապես կթերթվեն ու բաց կթողնվեն դիտորդի կողմից, իսկ բացահայտ գովազդներն առհասարակ արդյունավետ չեն այս հարթակում: Հարթակի ընդհանուր խորհուրդն այն է, որ դուք պետք է համահունչ լինեք ֆիդում հայտնվող այլ հոլովակների  ու թրենդերի հետ, որպեսզի այն բնական ու գրավիչ լինի:

Այսպիսով, ինչպե՞ս կարող եք ինտեգրվել այստեղ և ձեր գովազդային առավելագույն ծավալին հասնել:

Այս շաբաթ TikTok-ը հրապարակել է խթանման ամենաարդյունավետ վեց տեխնիկայի իր տարբերակները:Եվ քանի որ հարթակն արդեն աճում է դեպի թվով միլիարդ օգտատեր, անպայման արժե հաշվի առնել այս նյութը:

 

Գործելաոճ #1. Հարցրեք ինքներդ ձեզ՝ որն է ձեր ապրանքանիշի, բրենդի կամ ծառայության պատմությունը: ինչի՞ց եք սկսել, ինչպես եք ոգեշնչվել, ինչ արժեք եք բերում ձեր գործի մեջ:
Այս հարցերին պատասխանելով՝ կարող եք կառուցել ձեր պատմությունը, որն արձագանքի միջոցով կապ կստեղծի ձեր բիզնեսի ու հետևորդների միջև:

Խորհուրդներ.

?Օգտագործեք՝ «Օգտատիրոջ կողմից ստեղծված» և «Արա ինքդ» (OGC, DIY) ոճի հոլովակները` հասցեագրելով և դիմելով հենց դիտորդին:

?Ներկայացրեք ապրանքանիշը կամ ծառայությունը ուղիղ, պարզ ու անմիջականորեն:

?Ցույց տվեք պրոցեսն ամբողջովին. Որտեղ է այն սկսվում և որտեղ ավարտվում:

ԵՒ ավարտեք պարզ՝ call-to-action-ով (CTA). Թե ինչ պիտի անի դիտորդը, որն է հաջորդ քայլը` հոլովակը դիտելուց հետո:

Գործելաոճ #2. Արդյունքը՝ սկզբում, գործողությունը՝ հետո.

Օգտատերերը սիրում են արագ իմանալ, թե ինչ է իրենց սպասվում հոլովակում: Եվ այսպիսով սա ևս արդյունավետ գործելաոճ է:Ցույց տվեք ձեր լսարանին վերջնական արդյունքը, այնուհետև կցեք արդյունքին հասնելու հատվածը: Այս գործելաոճն ի սկզբանե ոգևորություն է հաղորդում և մեծ ներգրավվածություն է ստեղծում բովանդակության միջոցով:

Խորհուրդներ.

? Օգտագործեք կադրեր, որոնք ցույց են տալիս ձեր արտադրանքի  կամ ծառայության արդյունքը

? բացատրեք ընթացիկ քայլերը, տեքստի, մակագրությունների միջոցով

? Ցույց տվեք վերջնական արդյունքի այլ տարբերակ կամ կադր, այնուհետև` Call-to-action:

Գործելաոճ #3. Վերելակ

Ձեր ապրանքանիշը փոխանցեք ձեր լսարանին պարզ ու հակիրճ ձևով: Ներկայացրեք ձեր բիզնեսը, ինչպես առաջին անգամ կներկայացնեիք: Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ եք վաճառում, ինչպես օգտագործել և ինչով է այն համապատասխան ձեր լսարանին:

Խորհուրդներ.

? Օգտագործիր վերնագրերը `որպես հաղորդագրություն (մեսիջ):

? Օգտագործիր փաստեր, որոնք ցույց են տալիս քո արտադրանքի կամ ծառայության արդյունավետությունը:

? ցույց տուր օգտագործման ձևը

? Ցույց տուր, թե ինչպես են արձագանքում ձեր արտադրանքի օգտագործողները և ինչ են զգում օգտագործման պահին կամ՝ հետո:

Գործելաոճ #5. Ներկառուցված առօրյայի մեջ

Ցույց տվեք, թե որքան հեշտ է ձեր ապրանքանիշն ինտեգրվում ձեր առօրյա: Կարևորեք ձեր ապրանքի կամ ծառայության օգտագործումը «Կյանքի մեկ օրը» ցուցադրելով, դրա բազմակողմանիությունը տարբեր միջավայրերում:

Խորհուրդներ.

? Ներկայացրեք ձեր արտադրանքը UGC- ի կամ DIY ոճի միջոցով, որն ուղղակիորեն հասցեագրում է օգտվողներին:

? Ֆիլտրեք օգտագործման լավագույն 3 տարբերակները և ցույց տվեք դրանք

? Արձագանքեք մեկնաբանություններին, ցույց տալու համար ապրանքանիշի մատչելիությունը

? Առանձնացրեք ձեր արտադրանքը կամ ծառայությունը հստակ CTA-ով:

 

Գործելաոճ #6. Հեշտ, արագ և հուսալի

Թող ձեր արտադրանքը աներևակայելիորեն հասանելի լինի, փորձված և (կամ) գնված: Թող ձեր ծառայության կարևոր կողմը հասանելիությունը լինի:

Խորհուրդներ.

? Ցույց տվեք ձեր արտադրանքը/ծառայությունը օգտագործման ժամանակ

?Ցույց տվեք թե ինչպես են այլ օգտատերեր ձեռք բերում արտադրանքը կամ օգտվում ձեր ծառայությունից՝ պարզ կերպով և  պարզ միջավայրում:

? Ստեղծեք արձագանք UGC ոճով կամ օգտագործեք վերնագրեր ՝ մանրամասնելու ձեր CTA հաղորդագրությունը:

 

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ