Picsart-ը գնահատվել է $1 մլրդ արժողությամբ ընկերություն

SoftBank Vision Fund-ը՝ վենչուրային կապիտալի հիմնադրամը, հիմնադրվել է 2017 թվականին և հանդիսանում է SoftBank Group-ի մաս: Ավելի քան $100 միլիարդ կապիտալով, այն աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական ներդրումային հիմնադրամն է: 2019 թվականին էլ հիմնադրվեց SoftBank Vision Fund 2-ը: Երկու ֆոնդերի ընդհանուր իրական արժեքը՝ 2021 թ-ի մարտի 31-ի դրությամբ, կազմել է $154 միլիարդ:

SoftBank Group-ը համագործակցում է արտասովոր, համարձակ և ոգեշնչված ձեռներեցների հետ՝ տևական ընկերություններ ստեղծելու համար և ընկերության խոսքերով հիմնական միտումը հետևյալն է.

«Մենք երկարաժամկետ, համբերատար ներդրողներ ենք, ովքեր կանգնած են մեր հիմնադիրների կողքին ինչպես լավ, այնպես էլ դժվար պահերին:Մենք ձգտում ենք հիմնադիրներին հնարավորություն տալ զերծ մնալ կարճաժամկետ ճնշումներից և կենտրոնանալ տևական ընկերություններ կառուցելու վրա»:

Picsart-ն ՝ աշխարհի ամենամեծ ստեղծագործական հարթակը, այսօր հայտարարեց, որ SoftBank Vision Fund 2-ի շրջանակներում հավաքել է 130 միլիոն դոլար C սերիայի ֆինանսավորում: Տարեկան ավելի քան $100 միլիոն եկամուտով Picsart-ն այժմ գնահատվում է ավելի քան $1 միլիարդ: Հիմնադրման օրվանից ընկերությունն ընդհանուր առմամբ հավաքել է $195 միլիոն կապիտալ:

Picsart-ը հայերի կողմից հիմնադրված՝ ամերիկյան ընկերություն է,որը լուսանկարների և տեսանյութերի հետ աշխատելու օնլայն հավելվածների փաթեթ է առաջարկում: 2020 թվականի դրությամբ, այն ունի ավելի քան 130 միլիոն ակտիվ օգտվող:

Ընկերությունը հիմնադրվել է 2011 թ. և  հիմնադիրներն են` Հովհաննես Ավոյանը, Արտավազդ Մեհրաբյանը և Միքայել Վարդանյանը: Նրանք զբաղեցնում են համապատասխանաբար գլխավոր տնօրենի, CTO-ի և CPO-ի պաշտոնները:

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: