Instagram-ը ավելացնում է “վերջերս ջնջված” ֆունկցիան

Սա կուրախացնի շատ Instagram-ի օգտատերերին․ այսօր հարթակը ավելացնում է նոր «Վերջերս ջնջված» (Recently deleted) բաժինը, որը թույլ կտա վերականգնել ֆիդի ցանկացած հրապարակում, որը ջնջվել է վերջին 30 օրվա ընթացքում:

Ինչպես նշում է Instagram-ը՝

«Այժմ, առաջին անգամ, դուք կարող եք դիտել և վերականգնել ջնջված բովանդակությունը Instagram հավելվածում: […] Նկարներ, տեսանյութեր, IGTV տեսանյութեր և սթորիներ, որոնք որոշում եք հեռացնել, անմիջապես ջնջվում են հաշվից և տեղափոխվում «վերջերս ջնջված» բաժին»։

Քանի որ սթորիները շուտ են վերջանում, ապա դրանք 30 օր չեն պահպանվի, այլ կմնան ձեր «Ջնջված թղթապանակ» բաժնում առավելագույնը 24 ժամ։ Բայց ամեն ինչ հասանելի կմնա 1 ամիս, քանի որ դա բավարար ժամանակ է Ինստագրամից պատահաբար ջնջված տեսանյութերը վերականգնելու համար։

Instagram-ը նաև նշում է, որ շատ մարդիկ, որոնց հաշիվները կոտրվել են, նույնպես, կարող են վերջապես վերականգնել իրենց բովանդակությունը։

«Երբ հաքերները մուտք են գործում որևէ հաշիվ, նրանք ջնջում են բովանդակությունը: Այժմ մարդիկ հեշտությամբ կարող են վերականգնել այդ բովանդակությունը»։

Այս մեթոդը կառաջարկի որոշակի լուծում, չնայած որ ամբողջովին չի վերացնի այս խնդիրը։ Քանի որ եթե օգտատերերը նույնպես կարող են «ջնջված թղթապանակից» հեռացնել  բովանդակությունը, ապա հաքերները նույնպես կարող են անել այս քայլը՝ ձեր բովանդակությունը անվերադարձ ջնջելու ցանկության դեպքում։

Instagram-ը նաև ձգտում է լուծել այս խնդիրը, օգտագործելով նոր պաշտպանական գործընթաց՝ բովանդակությունը հեռացնելու և վերականգնելու համար:

«Փետրվարի 2-ից սկսած, նախքան բովանդակությունը ջնջելը և վերականգնելը, մարդիկ պետք է հավելյալ նույնականացում անցնեն։»

«Վերջերս ջնջված» թղթապանակ մուտք գործելու համար, դուք պետք է առաջին հերթին թարմացնեք Instagram հավելվածը: Այնուհետև կկարողանաք օգտվել «Վերջերս ջնջված» ֆոլդերից։

Կարգավորումներ > Հաշիվ > Վերջերս ջնջված

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: