YouTube-ը սկսում է տեսահոլովակների միջոցով Tag անելու ծրագրի հաջորդ փուլը

Անցյալ տարվա հոկտեմբերին YouTube-ը սկսեց աշխատել նոր գործընթացի վրա, որը հնարավորություն էր տալիս նշել (tag) իրենց տեսահոլովակներում ցուցադրվող ապրանքները և ուղիղ վաճառքի տարբերակ առաջարկել՝ մեծացնելով հավելվածի միջոցով էլեկտրոնային առևտրի հնարավորությունները։

YouTube-ն անցել է թեստավորման հաջորդ փուլին: Այժմ YouTube-ը սկսել է tag-երի լայվ փորձարկումը մի քանի ստեղծագործողների հետ:

Ըստ YouTube-ի

Մենք փորձարկում ենք նոր գործառույթ, որի միջոցով մարդկանց համար ավելի հեշտ կլինի գտնել և գնել որևէ Youtube-յան տեսահոլովակում ներկայացված ապրանք։ Այս ծրագրում ստեղծագործողները կարող են իրենց տեսանյութերում որոշ ապրանքներ ավելացնել։ Այնուհետև դիտողները կարող են տեսնել առաջարկվող ապրանքների ցանկը՝ սեղմելով տեսանյութի ներքևի ձախ անկյունում գտնվող գնումների պայուսակի կոճակը: Այդտեղից օգտատերերը կարող են ուսումնասիրել յուրաքանչյուր ապրանքի էջը՝ գտնել հավելյալ մանրամասներ, ապրանքի հետ կապված այլ տեսանյութեր և տվյալ ապրանքը գնելու տարբերակներ։

YouTube-ը հայտնում է սահմանափակ քանակությամբ ստեղծագործների հետ անցկացվող պիլոտային ծրագրի մասին, որտեղ product tag-երը (ապրանքի նշումները) երևում են սահմանափակ օգտատերերի ԱՄՆ-ում՝ iOS, Android և վեբ տարբերակով։ 

Սա տրամաբանական քայլ է, հատկապես հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի ակտիվացումը՝ COVID-19 համաճարակի պատճառով: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ համաճարակը արագացրել է էլեկտրոնային առևտրի աճը 5 տարով, բրենդերին տանելով թվային սպառման նոր դարաշրջան, իսկ Facebook-ը վերջերս հրապարակել է մի ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ աճում է այն սպառողների թիվը, ովքեր նախընտրում են գնումներ կատարել վիդեոների միջոցով, հատկապես լայվ վիդեոների, որը շատ հեռանկարային է։

Facebook-ը, TikTok-ը և Snapchat-ը նույնպես աշխատում են իրենց տեսահոլովակների և գործիքների մեջ առաջադեմ էլեկտրոնային առևտրի հնարավորության ավելացման վրա, և շուտով ակնկալվում է, որ սոցիալական ցանցերի ամբողջ բովանդակությունը կլինի “գնվող”, յուրաքանչյուր նկար և տեսանյութ կունենա հղում, որը թույլ կտա ձեռք բերել դրանց մեջ ցուցադրվող ապրանքը։

 

 

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: