Uber-ի էլեկտրամեքենաները և հասարակական տրանսպորտի միջոցներն ավելի շատ քաղաքներով են տարածվում

Uber Green-ը, որը թույլ է տալիս հաճախորդներին պատվիրել էլեկտրամեքենաներ, այժմ արդեն հասանելի կդառնա ավելի շատ քաղաքներում։ Նախորդ տարվա սեպտեմբերին 15 քաղաքներում նախնական գործարկումից հետո, ride-hail ընկերությունը այժմ արդեն Հյուսիսային Ամերիկայի 1400 քաղաքներում և ավաններում նույնպես հասանելի կդարձնի դրանք։ Նոր շուկաների մեջ են ներառված՝ Օստին, Հյուսթոն, Մայամի, Նյու Յորք, Տուքսոն, Վինիպեգ, Վաշինգտոն և հարյուրավոր այլ շրջաններ։

Uber-ը պնդում է, որ մինչև 2030 թվականը ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում իր հարթակով կատարվող ուղևորությունների “100 տոկոսը” կլինի էլեկտրամեքենաներով, իսկ 2040 թվականին՝ արդեն ամբողջ աշխարհում։ Բայց գազով մեքենաները էլեկտրականով փոխարինելու համար վարորդներին վճարելու փոխարեն, ընկերությունը հավելյալ գումար է վճարում այն վարորդներին, ովքեր էլեկտրամեքենա կվարեն։ Այս կերպ նրանք մոտիվացնում են վարորդներին միանալ իրենց։

Հավելյալ դոլարի դիմաց, ավտոարշավորդները կարող են հատուկ պատվիրել հիբրիդ կամ էլեկտրական մեքենաներ

Այն Uber վարորդներն, ովքեր ուղևորներին տեղափոխում են հիբրիդ կամ էլեկտրական մեքենաներով, յուրաքանչյուր ուղության համար ստանում են հավելյալ 50 ցենտ, մինչդեռ այն վարորդներն, ովքեր օգտագործում են էլեկտրամեքենաների հատուկ լիցքավորիչներ, կստանան ևս $1, այսպիսով յուրաքանչյուր ուղության համար ստանալով՝ հավելյալ $1,50։

Uber-ը նաև հայտարարել է նոր համագործակցությունների մասին, որոնց նպատակն է ներգրավել քիչ աղտոտող մեքենաներ ունեցող վարորդների։ Լոս Անջելեսում, Uber վարորդները կարող են վարձակալել հիբրիդ կամ էլեկտրական մեքենաներ Avis-ի նոր EV ծրագրի միջոցով։ Սան Ֆրանցիսկոյում վարորդները կարող են վարձակալել Ample տեխնոլոգիայով մեքենաներ և ընդամենը րոպեների ընթացքում փոխել մարտկոցը, այնուհետև լիարժեք լիցքավորված մարտկոցով շարունակել ճանապարհը։

Վերջապես, Uber-ը ընդլայնում է իր հասարակական տրանսպորտի ծառայությունը՝ ներառելով ավելի շատ քաղաքներ։ Ընկերությունը գործարկում է ուղևորությունների պլանավորման ծառայություն, որը թույլ կտա հաճախորդներին դիտել ավտոբուսների և գնացքների ժամանակացույցը և պլանավորել իրենց ողջ ուղևորությունը Ատլանտայում, Օքլենդում, Բրիսբենում, Բուենոս Այրեսում, Գվադալահարայում, Ֆիլադելֆիայում, Հռոմում, Բանգալորում, Չեննայում և Մումբայում:

Բացի այդ, Uber-ը գործարկում է նաև Uber Transit-ը, որը թույլ է տալիս հաճախորդներին պլանավորել մուլտիմոդալ ուղևորություններ․ դրա մեջ են մտնում գնացքները, ավտոբուսները, զբոսանքները և Uber ուղևորություններ դեպի Մեխիկո և Լոնդոն: Վերջիններս Սիդնեյից եւ Չիկագոյից հետո երրորդ և չորրորդ քաղաքներն են, որտեղ գործարկվել է Uber Transit-ը։

 

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ