Jim Beam-ը օգտվում է գարեջրի վաճառքի անկումից

Մինչ քրաֆթ գարեջրի (անհատ արտադրող և ավելի որակյալ գարեջուր) էնտուզիաստները շարունակում են ապահովել ակտիվ վաճառքներ, Jim Beam-ը փորձում է իր նոր արշավով գրավել մեկ այլ սեգմենտ։ Այն մարդկանց համար, ովքեր հոգնել են գարեջրի արտադրության «նոր տեխնոլոգիաների» մասին լսելուց և նախընտրում են զովացնող ալկոհոլային խմիչք՝ առանց քիմիական հավելումների։ 

Bourbon ապրանքանիշի նոր գովազդը, որը «Հոգնե՞լ եք գարեջրից» արշավի մի մասն է, խաղում է քրաֆթ գարեջրի կարծրատիպերի հետ՝ կատակելով այծի կաթի մեջ հնեցված IPA-ների, Գերմանական ավանդական գարեջրի և մուգ գարեջրի մասին։ «Էլի գարեջուր» առաաջարկելու փոխարեն, բարմենը հիասթափված հաճախորդին առաջարկում է Jim Beam և իմբիրով կոկտեյլ։

Հնարավոր է գովազդը մի փոքր անտրամաբանական կամ անմիտ թվա, բայց ոլորտի տրենդերը միայն ուժեղացնում են գարեջուրը՝ թույլ ալկոհոլային ըմպելիքով փոխարինելու գաղափարը։ Քրաֆթ գարեջուրն ունի իր հավատարիմ բանակը, մինչդեռ հետազոտությունը պարզել է, որ սովորական գարեջրի սիրահարները նախընտրում են պարզ կոկտեյլներ կամ ալկոհոլային խմիչքներ, նույնիսկ, երբ տանն են խմում։

Տարիների ընթացքում գարեջրի մասնաբաժինը շուկայում դանդաղորեն նվազել է։ Չնայած գարեջրի որոշ տեսակներ շարունակում են շուկայում առաջատար մնալ, բայց ընդհանուր թվերը ցույց են տալիս, որ մարդիկ փնտրում են այլ խմիչք։

Nielsen-ի տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում ժամանցի վայրերից դուրս գարեջրի շուկայի մասնաբաժինը կրճատվել է 1,2 տոկոսով:

Սա ներառում է թունդ և արոմատիզացված էներգետիկ խմիչքներ նախընտրության տիեզերական աճը։ Հաշվի առնելով այս տվյալները, Jim Beam-ի մարքեթինգային թիմը որոշել է օգտվել այս միտումից, որը  նաև համընկնում է Broubon-ի վաճառքի կայուն աճի հետ:

«Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք գարեջրի և նույնիսկ գինու նախասիրության նվազում՝ ալկոհոլային խմիչքների օգտին»,- ասել է Մալինի Պատելը, James B. Beam Distilling Co-ի գործադիր տնօրենը:

Jim Beam-ը ցանկանում է, որ մարդիկ մտածեն բուրբոնի պարզ կոկտեյլի մասին՝ որպես նոր տարբերակ: Պատելի խոսքով ՝ Jeam Beam Highball-ը (հայբոլը) հենց այն է, ինչ անհրաժեշտ է։ Այն այնքան պարզ է, որ մարդիկ կարող են պատրաստել նաև տանը, քանի դեռ բարերը փակ են կամ այցելության համար նպատակահարմար չեն համաճարակի պայմաններում։ Յուրաքանչյուրը կարող է ընտրել իր կոկտեյլի քաղցրությունը և, թե ինչ խառնել Jim Beam-ի հետ՝ իմբիր-սոդա (ginger-soda) կամ գազավորված ջուր։ Միգուցե հայկական գարեջրի բրենդերը (Գյումրի, Կոտայք, Կիլիկիա, Դարգեթ) նույնպես պետք է մտածեն ժամանակակից և շուկայի կողմից նախընտրելի ապրանքատեսակներ առաջարկելու մասին:

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: