Instagram-ը ավելացնում է «Մասնագիտացված Վահանակ»

Instagram-ը բիզնեսների և ներգործողների (influencers) համար ստեղծում է նոր հնարավորություն։ Այն ավելացնում է նոր «Մասնագիտացված Վահանակ» (Professional Dashboard) ֆունկցիան, որը հավելվածի բոլոր բիզնես գործիքները մեկտեղում է մի հատվածում։

Նոր բաժինը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր Instagram-ը որպես պրոֆեսիոնալ հարթակ են օգտագործում և հասանելի է բիզնես հաշիվների և ստեղծագործողների համար։ Ստեղծագործողները կարող են տեսնել Բրենդավորված Բովանդակության (Branded Content) շուրջ համագործակցություններիը և այլ մոնետիզացիայի գործառույթներ, մինչդեռ ռեստորանի կամ խանութի սեփականատերը կարող է հետևել իր ընկերության գովազդին կամ կարգավորել գնումների գործառույթները: Այս բաժինը նաև ցույց կտա հաշվի վերլուծությունը, և կտրամադրի թութորիալներ և այլ օգտակար հոդվածներ։

Այս բաժինը այդքան էլ նոր չէ Instagram-ում, բայց սա առաջին դեպքն է, երբ ընկերությունը կենտրոնացրել է իր բոլոր բիզնես գործիքները մեկ տեղում: Այս թարմացումը նաև ընդգծում է Instagram-ի կարևորությունը բիզնեսների և ներգործողների համար։ Facebook-ը վերջերս բարձրացրել է Instagram-ի այն օգտատերերի սպասարկման որակը, որոնց բիզնեսը կախված է հարթակից՝ ավելացնելով գնումների գործառույթներ հավելվածի գրեթե յուրաքանչյուր բաժնում: Ստեղծագործողների համար այն ներկայացրել է IGTV-ի տեսանյութերի գովազդային հոլովակները և մոնետիզացիայի երկար սպասված այլ գործառույթներ:

Instagram-ը անընդհատ փորձում է հնարավոր ամեն բան անել, որպեսզի օգնի իր ամենահայտնի օգտատերերին գումար վաստակել, քանի որ նմանատիպ հարթակները գնալով ավելանում են։ Անցյալ ամռանը TikTok-ն իր աստղերին վճարելու համար հատկացրել է 200 միլիոն դոլար ֆոնդ: Snapchat-ը վերջերս ագրեսիվ քայլ արեց վճարել օգտատերերին իր նոր Spotlight ֆունկցիայով տեսանյութեր անելու համար։

 

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Հա
Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ