Եթե ինչ-որ մեկը ձեզ խնդրեր կետչուպ նկարել, ի՞նչ կպատկերեիք։ Բուրգերի վրա թափված կարմիր զանգվա՞ծ։ Միգուցե ֆաստֆուդ ընթրիք, որի գլխավոր դերում՝ կարտոֆիլի ֆրին է։ Կամ գուցե պարզապես մի շիշ կետչուպ, որը կարող եք գտնել ցանկացած ճաշարանում։
Մեծ է հավանականությունը, որ դուք կնկարեք հենց Heinz-ի շիշը, քանի որ կա միայն մեկ աշխարհահռչակ կետչուպ ապրանքանիշ: Հենց սա է ցանկանում ցույց տալ կանադական գործակալության վերջին աշխատանքը Heinz-ի համար։
Ամբողջ աշխարհից տասնյակ մարդկանց առաջարկել են մասնակցել էքսպերիմենտի՝ նկարել կետչուպ առանց որևէ ուղղորդման։ Մասնակիցները Heinz-ի մասին ոչինչ չգիտեին, բայց այնուամենայնիվ, մասնակիցների մեծ մասը նկարել է Heinz-ի կարմիր շիշ: Ոմանք նաև ավելացրել են Heinz-ի լոգոն (թեև որոշ մարդիկ սխալ էին հիշում ուղղագրությունը), իսկ մյուսները ավելացրել են հայտնի 57 թիվը։ Ինչևէ, գրեթե բոլորը նկարել են Heinz-ի շիշը։
Մանկական նկարազարդումներ հիշեցնող նկարներից որոշը սահմանափակ թվով տպվել են շշերի վրա և վաճառքի հանվել խանութներում, ինչպես նաև տեղադրվել են թվային գովազդային վահանակների վրա:
Նախորդ արշխավներում Heinz-ը կանադացիներին սովորեցնում էր, թե ինչպես ճիշտ լցնել կետչուպը, իսկ մյուս արշավը՝ 570 կտորից բաղկացած փազլ էր, որպեսզի Heinz-ի սիրահարները պանդեմիայի ժամանակ տանը փակված չձանձրանան: