Domino’s-ը միավորում է թվային և մարքեթինգային թիմերը

Costa Coffee-ի մարքեթինգի բաժնի նախկին տնօրեն (CMO) Սարա Բարոնը նշանակվել է վերափոխված թիմի ղեկավար՝ զբաղեցնելով այն պաշտոնը, որը թափուր էր McDonald’s-ի նախկին մարկետոլոգ Էմիլի Սոմերսի լքելուց հետո։

Domino’s-ն պատմության մեջ առաջին անգամ վերցնում է իր թվային թիմը մարքեթինգի թմի վերահսկողության տակ, քանի որ այն ձգտում է «աջակցել ավելացված թվային ներդրումներին» և խթանել աճը:

Վերջերս միավորված մարքեթինգի, թվային և հաղորդակցության թմերը կղեկավարի Սարա Բարոնը, ով մինչ այս Costa Coffee-ում զբաղեցնում էր զարգացման գծով տնօրենի պաշտոնը։

Բարոնը 2016-ին միացել է Costa-ին որպես CMO, իսկ 2019-ին գլխավորել է համաշխարհային մարքեթինգի և զարգացման թիմը։ Դա նշանակում է, որ նա լիովին տիրապետում է բրենդին, պրոդուկտների նորարարություններին, թվային տեխնոլոգիաներին, ինսայթներին և հիմնական առևտրային կատեգորիաներին:

Մինչ այդ ավելի քան 10 տարի նա աշխատել է Cadbury-ում՝ զբաղեցնելով գլոբալ բրենդի և նորարարության տնօրենի պաշտոնը, այնուհետև դարձել է Green & Blacks-ի գործադիր տնօրենը: Նա սկսել է իր կարիերան Boots-ում՝ որպես բրենդ մենեջեր։

Նա ստանձնում է Սայմոն Ուոլիսի պաշտոնը, ով Domino’s-ի վաճառքի և մարքեթինգի նախկին տնօրենն է և ներկայիս միջազգային գործադիր տնօրեն, որը կատարում էր CMO-ի պարտականությունները:

Վերջինս փետրվարի 1-ից պետք է զբաղեցնի բարեփոխումների գծով գլխավոր տնօրենի նոր պաշտոնը։

2020 թվականը Domino’s-ի համար արդյունավետ էր, ինչին նպաստեց մարդկանց տանը մնալու փաստը․ երրորդ եռամսյակում առաքման պատվերների թիվն աճել է 11,8 տոկոսով, իսկ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում like-for-like-ի վաճառքներն աճել են 17,5 տոկոսով:

Անցյալ տարվա տարբեր արգելափակումներ նպաստեցին և արագացրին բիզնեսի փոխակերպումը թվայինի։

Այս պաշտոնը ստանձնելու համար հրավիլվել էր McDonald’s-ի նախկին մարքեթոլոգ Էմիլի Սոմերսը։ Սակայն, նա լքել է պաշտոնը անցյալ տարվա մարտին՝ աշխատելով մեկ տարուց էլ քիչ, քանի որ զբաղվում էր իր սեփական մարքեթինգային գործակալության զարգացմամբ։

Բարոնն ասում է.

«Domino’s ապրանքանիշի հանդեպ հաճախորդների սերն ավելի մեծացնելու հսկայական հնարավորություն կա՝ տեսնելով թիմի կատարած մեծ աշխատանքի վրա։ Ես միշտ եղել եմ այս ապրանքանիշի երկրպագուն և անհամբեր սպասում եմ, որ կարողանամ օգնել առաջ շարժվել և հասնել ավելի մեծ բարձունքների»։

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: