Burger King-ը առաջնահերթություն է տալիս թվայինին. առաջին ռեբրենդինգը վերջին 20 տարիների ընթացքում

Burger King-ը ներկայացրել է նոր վիզուալ դիզայն, որը կհամապատասխանի սպառողների բլոր պահանջներին,- ասվում է Marketing Dive-ին ուղարկված էլեկտրոնային նամակում։ Վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում սա ընկերության առաջին ամբողջական ռեբրենդինգն է։ 

Ֆաստ ֆուդերի հսկայի համար առաջնային և կարևոր է հավատարիմ մնալ իր ժառանգությանը, բայց միևնույն ժամանակ լինել թվային՝ ունենալով մինիմալիստական և ժամանակակից լոգո։ Նոր վիզուալ դիզայնը կլինի նաև փաթեթավորումների վրա, մերչենդայզինգում, մենյուներում, համազգեստի, ցուցանակների վրա, ինչպես նաև մարքեթինգային և թվային հարթակներում։

Burger King-ը փորձում է օգտագործել ռեբրենդինգը, որպեսզի ցույց տա իր հավատարմությունը «թվային առաջին տպավորությանը», միաժամանակ բարելավելով սննդամթերքի որակը և բապահպանական կայունությունը։ Ընկերությունը միանում է այն բրենդների աճող ցանկին, որոնք 2020 թվականին նոր վիզուալներ են գործարկել համաճարակի սկսվելուց ի վեր:

 

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: