Վեբ կայքի 8 տեսակ և ինչպես նախագծել դրանք

Կայքի դիզայնը կարող է որոշիչ դեր ունենալ ձեր բիզնեսի կայացման գործում։ Ներկա պահին կան առնվազն 1,7 միլիարդ կայքեր, որոնք իրենց հերթին առաջարկում են բազմազան կայքերի տեսակների ուսումնասիրություն, ինչը երբեմն տարակուսանքի առաջ է կանգնեցնում՝ թե ինչ տեսակի և դիզայնի կայքն ավելի հարմար կլինի կոնկրետ նախագծի շրջանակներում։

Որպես դիզայներ կամ փոքր բիզնեսի սեփականատեր, դուք պետք է ուսումնասիրեք կայքերի բոլոր տեսակները, որպեսզի հասկանաք՝ որն է համապատասխանում տվյալ նախագծի պահանջներին։ Մրցակիցների ընտրության ուսումնասիրությունը և տարբեր թեստավորումները թույլ են տալիս ստեղծել կայքի իդեալական ձևաչափ յուրաքանչյուր ապրանքանիշի և հաճախորդների խմբի համար։

Ստորև ներկայացված են վեբ կայքերի 8 տարբեր տեսակներ և դրանց համառոտ բնութագիրը։

1. Գլխավոր էջ (Homepage)

Գլավոր էջը (homepage) կայքի կենտրոնական մասն է և ներկայացնում է բրենդի դեմքը։ Գլխավոր էջի օգնությամբ կայքի այցելուներն անցում են կատարում կայքի տարբեր բաժիններ։ Քանի որ շատերը կայք են այցելում գլխավոր էջից, հենց այստեղ է սկսվում շփումը այցելուի հետ։ Այս տեսակի կայքերում ամբողջ տեղեկատվությունը ընդգրկվում է գլխավոր էջում։ Սա արվում է հարմարավետության կամ կայքը արագ շահագործման հանձնելու համար։

Գլխավոր էջը կարող է տարբեր կառուցվածք ունենալ, բայց դիզայնի փուլում կարևոր է հաշվի առնել, որ գլխավոր էջը այցելուների հետաքրքրության միակ կետն է։ Պարզ ներկայացրեք ձեր բիզնեսը և բրենդի՝ նախապես սահմանված «եզակի արժեքի առաջարկ»-ը (Unique Value Proposition – UVP)։ Կայքի հիերարխիան և նավիգացիայի կառուցվածքը պետք է պարզ լինի։ Բրենդի լոգոն, նկարների գույներն ընտրելիս, հարկավոր է հնարավորինս հաշվի առնել բրենդի արդեն գոյություն ունեցող ոճը։ Գլխավոր էջը սահմանում է բիզնեսի իմիջը, այնպես որ այն պետք է նկարների և տեքստերի միջոցով ցույց տա, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ բրենդը։

Այս տեսակ կայքերի հրաշալի օրինակ է Daylight ընկերության կայքը։ Ուշադրություն դարձրեք որքան պարզ է տեսնել և համեմատել առաջարկվող երկու մասնաճյուղերը, դրանց տվյալները, տեսնել կոնկտակտային տվյալները և հիմնադիր տնօրենի խոսքը։

2. Ամսագիր (Magazine)

Պետք չէ շփոթել խանութ բառի ռուսերեն տարբերակի հետ։ Անգլերենում Magazine նշանակում է «Ամսագիր» և հետևաբար խոսքը գնում է տեղեկատվական և կրթական կայքերի մասին, որոնք պարունակում են հոդվածներ, նկարներ, վիդեոներ և այլ ճանաչողական, լրատվական կամ ուսուցողական կոնտենտ։ Վերջին 20 տարիների ընթացքում ամսագրերի արդյունաբերությունը տպագիր տարբերակից անցել է թվայինին, քանի որ Ամսագիր կայքերը հարմար են տեղեկատվության համար։

Եթե ցանկանում եք ամսագիր կայք ստեղծել, ապա սկսեք հիմնական կմախքի (framework) ստեղծումից: Օգտատերերը պետք է տեսնեն հստակ դասավորություն։ Անկախ նրանից, թե որ օրն են նրանք այցելում կայքը, յուրաքանչյուր հոդված պետք է նույն դասավորությունը և նավիգացիան ունենա: Հիշեք՝ դիզայնն անհրաժեշտ է հարմարեցնել տարբեր չափերի էկրանների համար, որպեսզի թե՛ համակագչով, թե՛ սմարտֆոնով տեքստերն ընթերցելը հեշտ լինի։

 

Brandmark-ի գլխավոր էջը շատ նման է ամսագրի։ Ընթացիկ կարևոր թեմաները առանձնացված է գլխավոր բաժնում, որում ներկայացված է, թե որոնք են ներկայիս գլխավոր նորությունները։ Առանձին հրապարակման ներքևում, նկարով քառակուսիների մեջ ներկայացված են յուրաքանչյուր հոդվածի վերնագրերը և կարճ նկարագրությունները։

3. Խանութ

Խանութ կայքը օնլայն գնումներ կատարելու հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են գնել ապրանք կամ ծառայություն։ Էլեկտրոնային առևտրի վստահելի կայքը թույլ է տալիս հեշտությամբ դիտել ապրանքներ, ֆիլտրել բաժիններ, ծանոթանալ հատուկ զեղչերի և կատարել արագ գնումներ։

Աշխատանքի սկսելու ամենահեշտ ձևը լիարժեք էլեկտրոնային առևտրի հարթակներն են, ինչպիսիք են Shopify-ը կամ Squarespace-ը: Ձեր թիմը կարող է հեշտությամբ թարմացնել առցանց գույքագրումը և կազմել նոր ապրանքների ցանկ: Բացի այդ, քանի որ համակարգը փոխկապակցված է, վաճառքի, լոգիստիկայի և մարկետինգի բաժիններն անընդհատ տեղեկացվում են, թե ինչն ավելի լավ կաշխատի: Դիզայնի մասով էլեկտրոնային առևտրի հարթակներն առաջարկում են մի քանի կաղապարներ, որոնք համապատասխանում են գրեթե ցանկացած տեսակի բիզնեսի պահանջներին։

Flipkart-ը վաճառում է ապրանքների լայն տեսականի, ինչը նշանակում է, որ իրենց գլխավոր էջում ներկայացված են բազմաթիվ ապրանքներ: Խնդրում ենք նկատի ունենալ, թե ինչպես են նրանք բաժանում ապրանքները որոշակի կատեգորիաների, և միաժամանակ առաջարկում են նվիրված առաջարկներ օրվա իրենց գլխավոր էջում. Յուրաքանչյուր նկար պրոֆեսիոնալ է և հստակ պատկերում է ապրանքը, բայց սկզբում նկարագրությունները հակիրճ են, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ լինում են տվյալ ապրանքի էջում։

4. Բլոգ

Բլոգի մեջ ներառված են լինում պարբերաբար թարմացվող հոդվածներ, լուսանկարներ և տեսանյութեր։ Ի տարբերություն ամսագրերի, բլոգներում տեքստերն ավելի ազատ, անկաշկանդ և անձնական են լինում։ Բայց այժմ շատ հաճախ խոշոր ապրանքանիշերը և ընկերությունները նույնպես ունեն իրենց անձնական բլոգները։ Փորձագիտական բովանդակությունը բարձրացնում է ընկերության կամ անհատի հեղինակությունը։ . Բլոգները նաև նյութեր են տրամադրում սոցիալական մեդիայի հրապարակումների և email արշավների համար։

Սակայն փոքր ընկերությունների համար բլոգը երբեմն կարող է շատ ծանր աշխատանք դառնալ։ Նախքան բլոգ սկսելը համոզվեք, որ ունեք համապատասխան թիմ և ռազմավարություն՝ բովանդակությունն անընդհատ թարմ պահելու համար։ Ըստ էության ավելի լավ է առաջարկել փոքրիկ տեսանյութեր կամ ուղեցույցներ, քան անհույս և մշտապես չթարմացվող բլոգ։

Nourish Eats-ը ամեն ինչ շատ պարզ է ներկայացնում և կենտրոնանում է բլոգի բովանդակության վրա։ Էջի վերևի հատվածում սլայդեր օգտագործելու փոխարեն, կայքում ինտեգրված է դեպի աջ պտտվող սլայդեր, որն անցնում է կայքի տարբեր կատեգորիաներով։ Սլայդերը թարմացնում է բովանդակությունը և գրավում է օգտատերերին։ Օգտատերերը կարող են այդտեղից, կամ սլաքների օգնությամբ առաջ և հետ գնալ կայքում։

5. Պորտֆոլիո

Պորտֆոլիո կայքը ստեղծագործողներին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց աշխատանքները։ Սա իդեալական հարթակ է արվեստագետների, գրողների, դիզայներների, կինոգործիչների, կահույքագործների համար։

Պորտֆոլիո ստեղծելիս պարտադիր չէ ներառել ձեր կատարած բոլոր աշխատանքները։ Կենտրոնացեք կատեգորիաների վրա և յուրաքանչյուր կատեգորիայի համար ընտրեք ձեր լավագույն աշխատանքը։ Պորտֆոլիո-կայքը մի փոքր ավելի ստեղծագործական է, այնպես որ այստեղ կարող եք փորձել եզակի դասավորություններ և ավելացնել հետաքրքիր առանձնահատկություններ:

Դիզայներ Գոթյե Մայարի օնլայն պորտֆոլիոն ստեղծարարության լավագույն օրինակն է, որտեղ ներառված են իր նախագծերի լավագույն աշխատանքները։ Սքրոլ անելիս օգտատերը տարբեր նկարներ է տեսնում։ Յուրաքանչյուր նկարի վրա սեղմելով կբացվեն դրա գովազդային արշավները։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ դիզայների մասին, սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող «Իմ մասին» կոճակը և իմացեք, թե Փարիզի որ հատվածում է ապրում, որտեղ է սովորել և ինչ ծրագրերի վրա  է աշխատել: Այս դասավորությունը և ռազմավարությունը աշխատում են, քանի որ այն շեշտը դրված է աշխատանքների վրա, իսկ տեքստերը սահմանափակ են։ Օգտատերերը նկարներն ավելի լավ են հիշում, քան միայն տեքստերը։

6. Լենդինգ կամ Թիրախային էջ

Լենդինգ էջը հատուկ ստեղծված է մարքեթինգային արշավներ իրականացնելու համար, որը դրդում է կայքի այցելուներին որոշակի գործողության։

Լենդինգ էջերի տեքստերը պետք է լինեն սահմանափակ և ունենան գործողության դրդող կոչեր (CTA)։ CTA-ի շուրջ պետք է շատ ազատ տարածություն թողնել և պահել տվյալ արշավին չվերաբերող տարրերն այլ էջերում օգտագործելու համար։

Shopify-ի անվճար փորձնական էջը պարունակում է պարզ վերնագրեր և գործողությունների դրդող կոչեր, ինչպիինչպես օրինակ՝ «Սկսեք անվճար փորձարկել»։ Էջի բոլոր տարրերն ունեն հատուկ նպատակ՝ ուղորդել այցելուին դառնալ պոտենցիալ հաճախորդ։ Նրանք օգտագործում են արդիական, գերժամանակակից պատկերներ և թեթև 3D էֆֆեկտների օգնությամբ շեշտում են անկյունի արևապաշտպան ակնոցը, միաժամանակ նաև ցույց տալով, թե ինչ դասավորություն ունի իրենց առևտրային կայքը։

7. Սոցիալական կայք

Սոցիալական ցանցերում գրանցված է մոտավորապես 2,77 մլրդ մարդ՝ տասնյակ տարբեր հարթակներում։

Կապ չունի, թե ով է ձեր թիրախային լսարանը, դուք ամենայն հավանականությամբ կգտնեք նրանց Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում, Snapchat-ում կամ LinkedIn-ում: Թեև դուք չեք կարող վերափոխել հարթակները, բայց ձեր էջը ձեր վերահսկողության տակ է, և կարող եք ստեղծել բովանդակություն, որը համապատասխանում է սոցիալական կայքերի պահանջներին։

Ուշադիր համեմատեք ձեր կայքը և սոցիալական էջերը։ Օգտագործեք միևնույն լոգոն և գույները, քանի որ օգտատերերի մոտ տպավորորվում է, և պետք է անմիջապես կարողանան նույնականացնել ձեր բրենդը։

Բովանդակության ստեղծման ժամանակ ուշադրություն դարձրեք, թե ինչը կարող է շատ արագ տարածվել համացանցում։ Օրինակ՝ ժամանցային տեսանյութեր, ինֆոգրաֆիկա, մեմեր, անվճար առաջարկներ Nutella-ի ֆեյսբուքյան էջում բովանդակության հետաքրքիր համադրություն կա, որը լիովին համապատասխանում է ընդհանուր գունային պալիտրային եւ բրենդի արտաքին տեսքին: Դրանք հատուկ սոցիալական կայքերի համար ստեղծված մեմեր են, օրինակ․ «Այսօր ես կիսում եմ իմ Nutella-ն …-ի հետ»։ Սակայն նրանք նաև առաջարկում են տեսանյութեր եևւ գաղափարներ, թե ինչպես յուրահատուկ կերպով կարելի է օգտագործել իրենց արտադրանքը։ Նրանց կայքում կա նաև սոցիալական էջերի հղումներ, որպեսզ օգտատերերը կարողանան հեշտությամբ գտնել իրենց։

8. Բիզնես քարտ

Տեղեկատու կամ կոնտակտային էջերում օգտատերերը կարող են կապ հաստատել ձեզ հետ։ տեղական ռեստորանների կան ճաշարաններ տարածքում ցանկի, գնային միջակայքերը, հեռախոսահամարներ եւ ակնարկներ.

Նմանօրինակ կայքերը լավ են աշխատում այն դեպքում, երբ ցանկանում եք բիզնեսների, մարդկանց կամ կազմակերպությունների ցանկ տրամադրել։ Օրինակ՝ տարածքում գտնվող ռեստորանների կամ ճաշարանների ցանկը, մենյուն, գնացուցակը և կարծիքները։

Կազմակերպության բնույթը կայքում կատալոգ ունենալու հնարավորություն է տալիս։ Օրինակ՝ որևէ քաղաքի, շրջանի ատամնաբույժների ցանկում կարող են ներառված լինել անդամները, իրենց կոնտկատային տվյալները։

Manta-ը բիզնես տեղեկատու է, որտեղ ներկայացված են փոքր բիզնեսների հասցեները։ Բացի բանալի բառերով փնտրելու հնարավորությունից, կան նաև կատեգորիաներ հետևյալ ոլորտներում՝ ռեստորաններ, կապալառուներ, բժիշկներ։ վայրի վրա հիմնված փոքր ձեռնարկություններ:

Ընտրեք ճիշտ վեբ-կայքի տարբերակ, որը կհամապատասխանի ձեր լսարանին։

Լավ դիզայնը շատ ավելին է, քան պարզապես գրավիչ տեսքը, այն օգնում է ներգրավել ավելի շատ օգտատերեր և հիմնականում փորձում է բավարարել այն օգտատերերի պահանջները, ովքեր այցելել են կայք։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են այլ ընկերություններն անում իրենց կայքի դիզայնը և փորձեք շատ արագ հասկանալ՝ որ ձևաչափն ավելի լավ կհամապատասխանի ձեր ծրագրին։

 

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: