Սպառողների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ բրենդները չպետք է դադարեցնեն գովազդները Covid-19-ի բռնկման ժամանակ՝ մնալով համոզված, որ ընկերությունները պետք է մտածեն հաղորդակցման ձևի և տոնի փոփոխության մասին։
Kantar-ի կողմից անցկացրած հարցումը՝ ավելի քան 35,000 սպառողների շրջանում, ցույց է տվել, որ միայն 8 տոկոսն է կարծում, որ գովազդները պետք է դադարեցվեն։ Այնուամենայնիվ, կա հստակ ակնկալիք, որ ընկերությունները պետք է ունենան իրենց դերը․ սպառողների 78%-ը կարծում է, որ բրենդները պետք է օգտակար լինեն մարդկանց առօրյա կյանքում, 75%-ը կարծում է, որ պետք է տեղեկացնեն մարդկանց, թե ինչ են անում, և 74%-ը կարծում է, որ ընկերությունները չպետք է օգտվեն ստեղծված իրավիճակից։
Հստակ կարծիք կա, որ բրենդները պետք է առաջարկեն համոզիչ և դրական հեռանկարներ և փոխանցեն բրենդի արժեքները։ Ավելի քան 50%-ը կարծում է, որ բրենդները պետք է շարունակեն իրենց գործունեությունը նույն կերպ, ինչպես նախկինում, մինչդեռ մյուս 50%-ը կարծում է, որ սեփական բրենդը գովազդելիս ավելի ուշադիր է պետք լինեն, և շեշտը շատ թույլ դնել դրա վրա։
Ընդամենը 41%-ն է կարծում, որ պետք է խուսափել հումորային տոնից։
Արդյոք կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում բրենդները պահպանում են իրենց նպատակները
Սպառողներին անհրաժեշտ են հստակ ապացույցներ առ այն, որ բրենդերը աջակցում են իրենց աշխատակազմին, կառավարությանը և սպառողներին: 80%-ը կարծում է, որ ընկերությունների համար աշխատակիցների առողջությունը պետք է լինի առանցքային առաջնահերթություն, իսկ գրեթե երկու երրորդը կարծում է, որ առաջնային է ճկուն աշխատանքային գրաֆիկը։
Սպառողների մոտ 45%-ի համար կարևոր է ունենալ այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն պրոդուկտների և ծառայությունների անխափան աշխատանքը, իսկ ավելի քան 40%-ի համար կարևոր է, որ լինեն ընկերություններ, որոնք նվիրատվություններ կկատարեն, ինչպես՝ ձեռքերի ախտահանիչ միջոցներ և բժշկական դիմակներ։
Միայն 30%-ն է կարծում, որ բրենդները պետք է առաջարկեն զեղչեր և ակցիաներ, իսկ 19%-ը ցանկանում է, որ դրանք ունենան զանգերի կենտրոններ՝ հաճախորդների հարցումներին ավելի արագ և հեշտ արձագանքելու համար։ Դա խոսում է այն մասին, որ սպառողները հասկանում են, թե ինչ բարդ իրավիճակում են գտնվում շատ ընկերություններ։
Երկարաժամկետ մարկետինգ
Չնայած հարցման արդյունքներին, շատ ընկերություններ գովազդային արշավներ են անցկացնում ևվերանայում գովազդային բյուջեները: Marketing Week-ի կողմից անցկացված հարցումը շուրջ 900 բրիտանացի մարկետոլոգների շրջանում, ցույց է տվել, որ 55%-ը հետաձգել կամ վերանայում է գովազդային արշավները, իսկ 60%-ը կրճատում կամ վերանայում է բյուջեն:
Անանուն, բայց իրական գարեջրային բրենդի վրա կատարված տեսական թեստը ցույց է տվել, որ եթե բրենդը կրճատի իր բոլոր գովազդային ծախսերը ճգնաժամի ժամանակ, դա երկարաժամկետ հեռանկարում կազդի վաճառքի վրա 13 տոկոսով և կդժվարացնի շուկայի մասնաբաժնի վերականգնումը: Այնուամենայնիվ, գովազդի ծախսերի 50% կրճատման դեպքում, վաճառքը կնվազի ընդամենը ընդամենը 1%-ով:
«Բրենդի առողջությունը խոցելի է դառնում, երբ ընկերությունները դադարեցնում են գովազդը», — ասում է Kantar Insights global-ի մեդիա բաժնի ղեկավար Ջեյն Օսթլերը: «Գովազդները վեց ամսիվ ավել դադարեցնելու դեպքում, կքայքայվի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ առողջությունը»։
Կարևոր խորհուրդ բրենդների համար․ հարմարեցնել հաղորդակցությունը սպառողների հետաքրքրություններին։ Մարկետոլոգները պետք է հասկանան, թե բյուջեն կրճատելու դեպքում, ինչպես կարելի է այն արդյունավետ կերպով օգտագործել, որպեսզի պահպանեն բրենդի հիմնական ցուցանիշները։