Ինստագրամը փորձարկում է սթորիների նոր դիզայն

Շուտով Ինստագրամի վեբ տարբերակով սթորիներ բեռնելն ավելի հեշտ կլինի։ Ինստագրամը վեբ տարբերակի համար փորձարկում է սթորիներ բաժնի նոր դիզայն, որը վաղուց սպասված էր և անհրաժեշտ։ Նոր դիզայնով, սթորիները կհայտնվեն կարուսելի տեսքով՝ մի շարքով և նախկինի նման մի ամբողջ էջ չեն գրավի։ Սկզբունքը մնում է նույնը՝ կարող եք ձեռքով քլիք անել սթորիի վրա կամ այն ավտոմատատ կփոխվի։ Հիմա ավելի հեշտ է հետևել, թե որտեղ էիք կանգ առել։

Դեռ պարզ չէ, թե օգտատերերի քանի տոկոսի մոտ կա այս հնարավորությունը։ Մամլո խոսնակը հաստատել է, որ փորձարկումը սկսվել է անցած ամիս՝ քիչ թվով օգտատերերի համար, բայց չի մեկնաբանել, թե երբվանից այն կկիրառվի բոլորի համար։ 

Չնայած ընկերությունը քիչ-քիչ բարելավում էր կայքի ֆունկցիոնալությունը, բայց ամեն դեպքում վեբ տարբերակով սթորիներ բաժինը շատ անհարմար և տգեղ էր։ Իհարկե, սա մեծ փոփոխություն չի կարելի համարել, բայց նկատելի բարելավում կլինի այն օգտատերերի համար, ովքեր նախընտրում են կայքը հավելվածից։ 

Այն հատկապես կարևոր է Հնդկաստանում, որտեղ Ինստագրամը փորձում է որպես Ֆեյսբուքի մաս ավելի մասշտաբային տարածում գտնել և ազդեցություն ունենալ հնդկական տեխնիկական էվոլյուցիայի գործում։

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ