Facebook-ը վիրուսը շահարկողների դեմ

Նոր տարատեսակ կորոնավիրուսների տարածման վերաբերյալ մտավախություններով, Facebook-ն այժմ միջոցներ է ձեռնարկում գովազդատուների դեմ, որոնք ձգտում են օգտագործել մարդկանց մեջ վարակի տարածման մտահոգությունը ֆինանսական  նկատառումներով:

Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ Facebook-ն այս շաբաթ հայտարարեց, որ իր պլատֆորմներում տեղադրված գովազդներում արգելվում է կորոնավիրուսի բուժման կամ կանխարգելման հետ կապված նշումները և տագնապի զգացողություն առաջացնել՝ առևտրային շահ հետապնդելով:

Նման գովազդները հայտնվում են այն տարածաշրջաներում, որտեղ վիրուսի վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն հասանելի չէ: Ինչպես նշում է Facebook-ը, գովազդատուները փորձում են շահարկել վիրուսը:

Ըստ Facebook- ի.

«Վերջերս մենք իրականացրեցինք քաղաքականություն՝ արգելելու գովազդները, որոնք վերաբերում են կորոնավիրուսին և տագնապի զգացում են առաջացնում, ինչպես օրինակ նկատի ուեննալով՝ սահմանափակ հնարավորությունները, բուժումը կամ կանխարգելող միջոցները»:

Facebook-ի նոր գովազդային արգելքը նախնական քայլ է պլատֆորմում դադարեցնելու կորոնավիրուսային ապատեղեկատվության տարածումը: 

Անցյալ ամիս Սոցիալական ցանցը հայտարարեց, որ այն խթանելու է նյութի շուրջ փաստերի ստուգման ջանքերը: 

Նաև աշխատանքներ են տարվում  կեղծ պահանջներ կամ դավադրություն պարունակող տեսություններով հրապարակումները հանելու համար: Վերջիններս առողջապահական մարմինների կողմից համարվում են՝ «հնարավոր վնաս պատճառելու միջոց այն մարդկանց, ովքեր հավատում են դրանց»:

Միանշանակ վիրուսի տարածման շուրջ մտահոգությունները մեծանում են և ապատեղեկատվությունը նույնպես աճում է: BuzzFeed-ը կազմել է կորոնավիրուսի տարածման վերաբերյալ բոլոր ապատեղեկատվությունների ցանկը, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ տարբերակների օգտագործման շուրջ տարօրինակ պահանջներ և այլ միջոցներ, որոնք կարող են որևէ ազդեցություն չունենալ:

Կորոնավիրուսը կամ COVID-19-ը վարակել է ավելի քան 79,000 մարդու ամբողջ աշխարհում և վերջին մի քանի ամիսների ընթացքում սպանել է ավելի քան 2600 մարդու: Իշխանությունները դեռ աշխատում են իրավիճակը հանդարտ պահպանել և մշակել բուժման տարբերակներ, սակայն հարցի շուրջ լարվածությունը մեծ է:

Փետրվարի 26-ին Միջազգային օլիմպիական հանձնաժողովը հնարավոր է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը համարի  չեղյալ` կորոնավիրուսային մտահոգությունների պատճառով:

Իսկապես, դրական քայլ է  Facebook-ի կողմից նման արշավի մեկնարկումը,

քանի որ տեղեկատվություն տարածող պաշտոնական աղբյուրները և լրատվամիջոցները պետք է պատկերացնեն վիրուսի հետ կապված ցանկացած հայտարարության  լրջությունը և թե ինչ հետևանքներ կարող է այն ունենալ:

Mark Brand

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: