Facebook-ը գործարկում է Messenger-ը macOS-ի համար

Անցյալ տարվա մայիսին Mac-ի համար Messenger-ի հավելվածը առաջին անգամ թողարկելուց հետո Facebook-ն այս շաբաթ սկսել է նոր Messenger-ի թողարկումը ընտրված շուկաներում ՝ ստեղծելով կապի ևս մեկ տարբերակ:

Համաձայն Mac 9 to 5-ի, նոր Messenger ծրագիրը առաջին անգամ հայտնաբերվել է մեկ այլ տեխնոլոգ-հրատարակչի՝ MacGeneration-ի կողմից Ֆրանսիայում գործող Mac App Store-ում: TechCrunch-ը հաստատել է հավելվածի սկզբնական թողարկումը Facebook-ի հետ և հավելյալ հայտնել է, որ Messenger Mac ծրագիրը այժմ հասանելի է Մեքսիկայում, Լեհաստանում և Ավստրալիայում:

Մուտք գործել Messenger ցանցի միջոցով և օգտագործել այն ձեռքի տակ Mac ունենալով լրիվ հնարավոր է: Հետաքրքիր է ֆունկցիոնալորեն, առանձին ծրագիրը ինչ առավելություն ունի:

Երբ Facebook-ը առաջին անգամ թողարկեց ծրագիրը, կարևորեց խմբային զանգերի հնարավորությունը, որպես օգտագործման հիմնական ֆունկցիա:

«Մարդիկ ցանկանում են հաղորդագրություն ուղարկել և ստանալ ցանկացած սարքավորման միջոցով, կապի մեջ լինել մտերիմ մարդկանց հետ: Այսպիսով, այսօր մենք հայտարարում ենք Messenger Desktop ծրագիրը: Դուք կարող եք ներբեռնել ծրագիրը ձեր desktop-ի վրա ինչպես Windows-ի, այնպես էլ MacOS-ի դեպքում: ՈՒնենալ խմբային տեսազանգեր, զուգահեռ այլ գործողություններ կատարելով:»

Դա իմաստ ունի, բայց շուկայում արդեն կան նման ծրագրեր որոնք,հավանաբար, ավելի ֆունկցիոնալ են, քան Messenger-ը: 

Անկախ ամեն ինչից  շուտով մենք կունենաք նաև Messenger-ի հավելված Mac-ի համար, ինչը, ըստ Facebook-ի ավելի կհեշտացնի կապը:

Facebook-ը նշում է, որ սա դեռ նախնական(փորձնական) տարբերակն է հավելվածի: Այս փուլում վերջնական թողարկման ամսաթիվ չկա:

Mark Brand

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: