Instagram-ը վերահսկում է Կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարություններն

Facebook-ում և Twitter-ում կորոնավիրուսիի վերաբերյալ հրապարակումներին հետևելուց հետո՝ Instagram- ը մանրամասնեց, թե ինքը ինչպես է վերաբերվում հարցին:

ՈՒշադրության կենտրոնում է տեղեկատվության ճշգրտումը. Instagram-ում ասվում է, որ աշխատանքներ են տարվում «COVID-19-ի հետ կապված վնասակար ապատեղեկատվությունները ջնջելու համար», մինչդեռ, նաև կարևորվում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ), հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) հղումները և Instagram-ում միացված է հատուկ արձագանք կորոնավիրուս հեշթեգով որոնումներին:

Instagram-ը հետևում է  ապակողմնորոշող գրառումներին, արգելափակում և սահմանափակում է հեշթեգները, որոնք օգտագործվում են ապատեղեկատվության տարածման համար: Instagram-ի քայլերը (Facebook-ի օրինակով) դեմ են վիրուսը շահարկողներին:

Ի հավելում, Instagram-ը առանձնացնում է կորոնավիրուսային հետախուզման մեջ գտնվող առաջատար առողջապահական կազմակերպությունների հաշիվները, քարտեզագրում է ավելի երկարաժամկետ լուծում`օգնելով COVID-19-ի հետ կապված տերմինները որոնող մարդկանց` գտնել հավաստի տեղեկություն:

Instagram-ը առանձին հայտարարել է՝ դեմքի դիմակների համար նախատեսված բոլոր գովազդների և առևտրի ցուցակների արգելման մասին:

Հաշվի առնելով այն, որ սոցիալական հարթակները նշանակալի դեր են խաղում նորությունների և տեղեկատվության տարածման գործում, կարևոր է, որ նրանք հետևեն ինֆորմացիային և մի մասի մոտ, մինչ այժմ ստացվել է իրավիճակը վերահսկել:

Հաշվի առնելով Instagram-ի տարածվածությունը, կարևոր է դարձվող առանցքային ուշադրությունն այդ հարցում, ուստի լավ է տեսնել, որ հարթակը ձեռնարկում է միջոցներ:

 

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ