Facebook-ում փորձարկվում է նոր գործիք սթորինների համար

Instagram-ի սթորին Facebook-ում տեղադրելու հնարավորություն դուք վաղուց ունեցել եք, այլ հակառակը չեք արել:

Դա հնարավոր էր անել, քանի որ Facebook-ը այժմ փորձարկում է իր էջը Instagram-ի հետ կապելու տարբերակներ: Facebook-ի համար ստեղծած ձեր սթորին կարող է հանգիստ հայտնվել նաև ձեր Instagram էջում: Այն դյուրին կդարձնի ակտիվությունը երկու հարթակներում:

Ինչպես տեսնում եք այս օրինակում, որը տրամադրել է հակադարձմա ինժեներական փորձագետ՝ (reverse engineering expert) Ջեյն Մենչուն Վոնգին, նոր տարբերակի կհայտնվելը ձեր Facebook սթորիում կզգաք մի պարզ գործառույթով ՝ «Share Story to Instagram»: Ակտիվ վիճակի դեպքում հրապարակումը կարվի երկու հարթակների համար:

Facebook-ը հաստատել է TechCrunch-ի թեստը՝ նշելով, որ միշտ փնտրում են նոր եղանակներ՝ սթորիի ձեր օգտագործումը ավելի դյուրին դարձնելու համարը:

Իհարկե հարթակից հարթակ ձեր հրապարակումը կարող է նույնը չլինել, հնարավոր է տարբեր արդյունքներ ստանաք ծրագրերում հաշվի առնելով այն, որ օրինբնակ Facebook-ում արված սթորին հարմարաեցվում է Facbook-ին:

Եթե օգտագործել եք այս գործիքը Instagram-ում, ուրեմն պետք է նկատած լինեք, որ դեպի Facebook ամեն ինչ հարթ չէր գնում:Սթորին Facebook-ում երևում էր, բայց հետևորդները չէին կարողանում դիտել այն: Իհարկե այդ հարցը ի սկզբանե շտկվել է, բայց դա ցույց է տալիս,թե ինչքան մեծ աշխատանք է այն պահանջում:

Facebook-ը բազմիցս նշել է, որ սթորին հնարավորություն է անձնական նորությունների էջը ընկալել որպես ինֆորմացիայի տարածման և փոխանակման կարևոր հարթակ: Սթորիները, որոնք այժմ հասանելի են համարյա բոլոր սոց-պլատֆորմներում՝ վերածվում են սովորական գործընթացի, որով հիմնականում հետաքրքրված են երիտասարդ օգտատերերը:

Այս տենդենցը տարածվել է անգամ LinkedIn-ում և Twitter-ում : Իրենց սեփական տատանումները համեմատելով՝ հարթակները հանգեցին այն եզրակացությանը, որ օգտատերերի հաջորդ սերունդը մեծանում է սթորիում: Եթե LinkedIn-ն ու Twitter-ը ցանլկանում են ակտուալ մնալ ոլորտում, ապա պետք է հետևեն տենդենցին:

Որպես այդպիսին, իմաստ ունի նաև Facebook-ի և Instagram-ի կիսվելու գործիքի տարբերակները: Հնարավոր է այն օգտագործվի նաև այլ հարթակներում, սակայն, կարծում եմ գործիքի կատարյալ գործարկման համար տարվող աշխատանները շատ են և դեռ ժամանակ կպահանջեն:

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: