Սա շատերի համար հաճելի նորություն կլինի:
Այս շաբաթ, ամիսներ շարունակ փորձարկուներից և փոփոխություններից հետո, Facebook-ը պաշտոնապես թողարտկեց WhatsApp-ի Dark ռեժիմը:
Տեսանյութը WhatsApp-ի մասին անկասկած շատերի համար զվարճալի և ծանոթ փաստ է:
Ըստ Facebook-ի.
«WhatsApp-ի համար նախատեսված Dark ռեժիմը թարմ տեսք է տալիս ծանոթ հավելվածին: Այն նախատեսված է ցածր լույսի միջավայրում աչքերի լարվածությունը նվազեցնելու համար: Եվ հուսով ենք, որ կօգնի կանխել այն անհարմար պահերը, երբ ձեր հեռախոսը լուսավորում է սենյակը:»
Dark ռեժիմը հանդիսացել է հավելվածի առավել պահանջված գործառույթներից մեկը: Օգտատերերը թարմացումներից հետո բազմիցս կոչ են արել ընկերությանը ստեղծել Dark ռեժիմ:
Անձամբ ես դեռ չունեմ WhatsApp-ի «Dark ռեժիմ» գործիքը և օգտագործում եմ մոբայլի գիշերային ռեժիմը, բայց կա օգտատերերի մի զգալի խումբ, ովքեր նման հարցերում չափազանց պահանջկոտ են:
Թարմ տեսքը մի կողմ, ռեժիմը առողջություն է խնայում: Այստեղ կարևորն այն է, որ հավելվածներում Dark ռեժիը սահմանափակում է կապույտ լույսի օգտագործումը, որը նախատեսված է ցերեկային լույսի ներքո ընթերցանությունը բարելավելու համար: Թույլ լուսավորության ժամանակ, սակայն, կապույտ լույսը կարող է բերել ձեր ուղեղում մելատոնինի արտադրության դադարեցմանը, ինչն էլ կարող է հանգեցնել քնի խանգարման:
Մեզանից շատերը (բոլորը՞) գիշերը քնելուց առաջ վերցնում ենք հեռախոսները և ստուգում վերջի 5 րոպեում կատարված գլոբալ փոփոխությունները, սա էական մտահոգություն է. Իրականում հետազոտությունները ցույց են տալիս, որ 1985 թվականից ի վեր մեծահասակների թիվը, ովքեր մեկ գիշերվա ընթացքում 6 ժամից պակաս են քնում, ավելացել է 31%:
Այսպիսով, Drak ռեժիմի օգտագործման հիմնական առավելությունները կան, և իսկապես ժամանակն է ակտիվացնելու արդեն նաև WhatsApp-ում:
Ռեժիմը՝ Android 10 և iOS 13 համակարգերում հնարավոր է միացնել համակարգի կարգավորումներում, իսկ մնացած օգտատերերը՝ WhatsApp-ի կարգավորումներում (Settings>>Chats>>Theme>> Dark):