Անցյալ տարվա հոկտեմբերին Pinterest-ը թողարկել էր իր՝ «Pinterest Lite» հավելվածը որոշակի շրջանների համար:
Այս շաբաթ Pinterest-ը հայտարարեց Android սարքերի համար իր Lite հավելվածի ամբողջական թողարկման մասին, ինչը հնարավորություն կտա ավելի շատ մարդկանց մուտք գործել պլատֆորմ:
Մեկնաբանել է Pinterest-ը.
«Մենք վերջերս սկսեցինք գործարկել Android- ի Pinterest Lite-ը՝ Պերուում, Արգենտինայում, Կոլումբիայում, Չիլիում և Մեքսիկայում: Այսօր մենք ընդլայնում ենք սահմանները:
Pinterest Lite-ը պարունակում է Pinterest հավելվածի գործիքների հիմնական մասը , մինչդեռ ձեր սարքավորման վրա ավելի քիչ տեղ է զբաղեցնելու և կարողանալու եք դանդաղ ինտերնետ կապի դեպքում ավելի արագ ներբեռնումներ կատարել :»
Pinterest-ն իր Lite հավելվածի առաջին վերաթողարկումը սկսել է վաղուց, բայց հետո այն փակվել է 2018-ին՝ որպես իր բջջային հավելվածի ավելի մաշտաբային պրոկտ:
Այս նոր տարբերակը կառուցված է հիմնական ծրագրի ենթակառուցվածքի վրա, որի կարևոր գործիքներից մեկը առաջարկելն է ձեր որոնմանը և պահպանած հրապարակումներին հնարավորինս բնույթով մոտ տարբերակներ:
Pinterest-ը հատկապես տարածված է եվրոպական շուկաներում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, բայց այն հատուկ քայլեր է ձեռնարկում՝ Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջաններում պլատֆորմի օգտագործումը խթանելու համար:
Android-ը Ասիայի ամենատարածված գործառնական համակարգն է և տվյալների ավելի մատչելի տրամադրումը պլատֆորմին կօգնի բարձրացնել իր րետինգը շուկայում:
Pinterest-ը կարևորում է իր դիրքը զարգացող ծրագրերի ցուցակում: Նայենք նշված գծապատկերը:
Անցյալ տարվա ընթացքում Pinterest-ի օգտատերերի ընդհանուր աճի 26%-ը գերազանցում է Snapchat-ի DAU-ի հաշվարկը, Twitter-ի mDAU համարները, LinkedIn-ի անդամների աճը և նույնիսկ Facebook-ի MAU-ի թվերը:
Հավելվածի հանդեպ աճող հետաքրքրությունը նկատելով կարելի է նշել, որ այդ պլատֆորմը ավելի լավ հարթակ կարող է դառնալ բիզնեսների համար:
Facebook-ը, Twitter-ը և LinkedIn-ը բոլորն ունեն իրենց Lite հավելվածները և դա տրամաբանական ընդլայնումն է:
Իհարկե, սոց զարգացող շուկաները ոչ այնքան շահութաբեր են (դրամական իմաստով), բայց տարածաշրջաներում զարգանալով՝ այս ծրագրերը օգուտ են քաղում, քանի որ զարգացնում են իրենց հավելվածի օգտագործման վարքագիծը և բոլոր մեծ բիզնեսները ուշադրություն են դարձնում տարածաշրջաններում սոցիալական կապի տնտեսական առավելություններին: Pinterest-ը քայլեր է անում այդ ուղությամբ:
Pinterest Lite-ը հասանելի է աշխարհին Play Store-ում, և շուտով թողարկվելու է արաբական երկրների համար: