Facebook-ը կիսվել է Յեյլ համալսարանի հետ կատարած իր նոր հետազոտությունով

Հետազոտությունը  ներառում է Facebook-ի ավելի քան 75,000 օգտատիրոջ պատասխան, մասնավորապես ուսումնասիրում է տղամարդկանց և կանանց տեսակետերի տարբերությունները կլիմայական ճգնաժամի վերաբերյալ:

ՓԱՍՏՈՐԵՆ!

«Մենք պարզեցինք, որ հարցված երկրներում մարդկանց մեծամասնությունը  գոնե ինչ-որ չափով գիտի կլիմայի փոփոխության մասին: Այնուամենայնիվ, որոշ երկրներում կային զգալի թվով մարդիկ, ովքեր քիչ կամ ընդհանրապես չգիտեին այս խնդրի մասին. խոսքը Նիգերիայի մարդկանց ավելի քան մեկ քառորդի մասին է, ովքեր հայտնել են, որ երբեք չեն լսել դրա մասին, ինչպես նաև Մալայզիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Վիետնամի մարդկանց զգալի մասը»:

 

Աղյուսակի հարցը՝ ի՞նչքան եք տեղեկացված կլիմայի փոփոխման մասին.
Պատասխանի տարբերակներ՝ լավ եմ տեղեկացված, բավականաչափ տեղեկացված եմ.
Պատասխանի չառաջարկված տարբերակները՝ քիչ գիտեմ, ընդհանրապես չգիտեմ

Մինչ զարգացող երկրները ցածր տեղեկացվածություն ունեն կլիմայի փոփոխության մասին, արդյունաբերական զարգացած երկրները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան և ԱՄՆ-ն, կարծիքների հարցում ունեն գենդերային մեծ տարբերություն: Աղյուսակում հստակ երևում է մի բան, որ քանակապես տղամարդիկ գերազանցում են տեղեկացված լինելով, բայց կանայք ավելի են անհանգստացած այս խնդրրով:

 

Աղյուսակի հարցը՝ ի՞նչքան եք անհանգստացած կլիմայի փոփոխումից.
Պատասխանի տարբերակներ՝ շատ եմ անհանգստանում, մտահոգում է.
Պատասխանի չառաջարկված տարբերակները՝ այնքան էլ չի անհանգստացնում, ընդհանրապես չեմ անհանգստանում.

 

Ինչպես տեսնում ենք այս գրաֆիկում, չնայած շարունակվող քննարկումներին և կառավարության գործողություններին, թերահավատությունը կլիմայի փոփոխության իրական պատճառների վերաբերյալ մնում է համեմատաբար բարձր երկու սեռերի միջև:

Արդյունքում ինչ ունենք.
մեր ժամանակի առանցքային խնդրի մասին մարդկանց մեծ տոկոսը տեղյակ է, բայց այստեղ ներկայացված ապացույցները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ավելին անել. լրացնել հիմնական գիտելիքների բացերը և  կլիմայի փոփոխության գիտության ըմբռնումը հավասարապես տարածել աշխարհում:

Կլիմայի փոփոխության հետազոտության վերաբերյալ Facebook-ի ամբողջական զեկույցը կարող եք կարդալ հաջորդ հոդվածում։

 

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: