20 արդյունավետ խորհուրդ վեբ-քոփիրայթերներին

Եթե ցանկանում եք լինել «Սուպերմեն» քոփիրայթինգում, առաջին հերթին պետք է հասկանաք՝ ինպես կարելի է գրավել ձեր ընթերցողին։ Պետք է կարողանաք ձեզ դնել ընթերցողի տեղը, ինչպես նաև գրել գրավիչ և տարբերվող բովանդակություն։

Ուզու՞մ եք, որ ձեր ընթերցողները սկսեն մրցակից ընկերությունների կայքերը կարդալ, միայն այն պատճառով, որ ձեզ մոտ վերնագրերը և պարագրաֆները շատ ընդհանրական են։

Նման իրավիճակից խուսափելու համար, առաջարկում ենք հետևել այս 20 խորհուրդներին։

1. Օգտագործեք ներգործական սեռ.

Ներգործական սեռն ավելի հզոր է դարձնում նախադասությունը, ավելի հետաքրքիր է և հեշտ ընկալելի։

Օրինակ՝

«Մենք ստեղծել ենք այս նոր էլեկտրոնային գիրքը, որպեսզի օգնենք ձեզ աշխատել ոչ թե ավելի շատ, այլ ավելի խելացի»։

vs.

«Մեր ընկերության կողմից ստեղծված նոր էլեկտրոնային գիրքը կարող է օգնել ձեզ շատ աշխատելու փոխարեն, ավելի խելացի աշխատել»  

Առաջին նախադասությունը ոչ միայն ավելի կարճ է, այլ նաև հեշտ ընթեռնելի։

Ներգործական սեռով կազմված նախադասությունները կարող են սկսվել նաև բայով, ինչպես հրամաններում։ Օրինակ՝

Սովորեք՝ ինչպես ավելի խելացի կերպով, այլ ոչ թե շատ աշխատելով, առաջխաղացնել ձեր բիզնեսը մեր նոր էլեկտրոնային գրքի միջոցով։

Իսկ թե այս նախադասություններից որը կօգտագործեք, կախված է նրանից, թե որն է նպատակը. գովազդել ձեր նոր էլեկտրոնային գիրքը, թե՞ այն, որ լսարանը իմանա՝ ինչ կարելի է ստանալ այդ գրքից։ Իհարկե երկու տարբերականերն էլ նախընտրելի են քան ավելի երկար նախադասությունները։

2. Հիշեք կարևոր մանրուքները

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչու և ինչպես․ այս բառերը կարևոր են ոչ միայն լրագրության մեջ, այլ նաև քոփիրայթինգում։ Ընթերցողի համար հաճելի են այս բառերը, քանի որ դրանք բովանդակությունը դարձնում են իրական, հստակ և վստահելի։

3. Գրեք ազդեցիկ վերնագրեր

Բովանդակությունը ոչինչ է, եթե վերնագիրը չի կարողանում գրավել և ստիպել ընթերցողին շարունակել ընթերցանությունը։

4. Առանձնացրեք կարևորը

Մարդիկ օնլայն նյութերը բառ առ բառ չեն կարդում։ Նրանք աչքի են անցկացնում բովանդակությունը, որպեսզի գտնեն իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ձեր բովանդակության մեջ առանձնացրեք կարևորը, որպեսզի արագ գրավեք ընթերցողի ուշադրությունը և հեշտացնեք ձեր մտքի ընկալումը։  Կարող եք տեքստը բաժանել մասերի կամ օգտվել հետևյալ կետերից՝

  • Օգտագործեք շատ վերնագրեր կամ ենթավերնագրեր
  • Կազմեք կետերով կամ համարակալված ցանկ
  • Օգտվեք bold, italic, underlinine և տեքստի գունավորման ֆունկցիաներից
  • Տեքստերում ներառեք նկարններ, վիդեոներ
  • Գրեք մեկտողանի պարբերություններ
  • Օգտագործեք տարբեր երկարությունների նախադասություններ և պարբերություններ

5. Եղեք հակիրճ

Մարդկանց ուշադրությունն ակնթարթային է։ Օգտագործեք կարճ նախադասություններ, կարճ պարբերություններ և հաղորդագրություններ, որպեսզի կարողանաք գրավել նրանց ուշադրությունը։

Այս դեպքում բացառություն են կազմում միայն ուղեցույցները, կամ թութորիալները, ինչպես նաև գրքերը։ Մյուս բոլոր դեպքերում բովանդակությունը պետք է հնարավորինս հակիրճ լինի։

5. Օգտագործեք կարճ բառեր

Կարճ բառերով ավելի հեշտ է հաղորդակցվել, քան երկար և դժվարընթեռնելի բառերով։ Իհարկե, հայերենում մի փոքր ավելի բարդ կլինի հետևել այս կանոնին, քանի որ բառերն ավելի երկար են, բայց մյուս կողմից էլ մեր լեզվի առավելությունն այն է, որ այն շատ հարուստ է։

6. Շատ ուշադրություն մի դարձրեք keyword-երին (բանալի բառերին)

Որոնողական համակարգերի օպտիմալացման համար, իհարկե, դեռևս կարևոր են keyword-երը, բայց որոնման համակարգի յուրաքանչյուր թարմացման նպատակն է բարելավել ալգորիթմը և տալ ավելի լավ արդյունքներ։ Երբ դուք տեքստ եք գրում առաջին հերթին ձեր լսարանի համար, այլ ոչ թե որոնողական համակարգերի, դուք օգնում եք այդ նպատակի իրագործմանը։

7. Խուսափեք ժարգոնից, բյուրոկրատիզմից, հայպերից և կորպորատիվ խոսքից

Ներգործական սեռի, կարճ և պարզ բառերի հետ տեքստում խուսափեք վերամբարձ ոճից։ Այն դժվար է ընկալելը և ոչ ոք չի ցանկանա կարդալ նման տեքստեր։

8. Ներմուծեք սահմանափակությունը

Քոփիրայթինգի կարևոր խորհուրդներից մեկը․ անհրաժեշտ է ցույց տալ, որ որ ձեր կողմից ներկայացվող ապրանքը կամ ծառայությունը հասանելի է սահմանափակ քանակով կամ ժամանակահատվածով: Արեք այնպես, որ ընթերցողը շատ արագ գործի, քանի դեռ կա հնարավորություն: Իհարկե սա ոչ բոլոր դեպքերում է աշխատում, օրինակ բլոգ տեքստերի համար, բայց կարող եք օգտագործել վեբինարների, կոնֆերանսների կամ այլ միջոցառման մասին գրելու ժամանակ։ Կարող եք միտքը ձևակերպել հատուկ առաջարկի տեսքով, որը հասանելի է մի քանի օր կամ տարվա մեջ մեկ անգամ։

9. Ստեղծեք հրատապության զգացում

Հրատապությունը նույնպես դրդում է գործողության։ Սահմանափակ տևողությամբ առաջարկները, Էլեկտրոնային գրքի եռօրյա ակցիան կամ մոտակա ժամանակ գործող կուպոնները հրատապության զգացում առաջացնելու վառ օրինակներ են։

10. Օգտագործեք հաստատական նախադասություններ

Մարդկանց մոտ միշտ տպավորվում են բացասական բառերն ու արտահայտությունները։ Նորից գրեք տեքստը՝ ժխտական նախադասությունները փոխարինելով հաստատականով։ Օրինակ՝  «Հետ մի մնացեք ոչ մեկից» նախադասության փոխարեն կարող եք գրել՝ «Առաջ անցեք բոլորից»։

Երբեմն ժխտականը նույնպես անհրաժեշտ է և կարող է զանազանություն մտցնել տեքստերում, բայց հաճախակի օգտագործման դեպքում սա կարող է բացասական ազդեցություն ունենալ։

11. Պահեք տեքստի և նկարների բալանսը

Կարող է թվալ, որ այս խորհուրդը վեբ-քոփիրայթինգին չի վերաբերում, բայց մեդիաների (լուսանկարներ, տեսանյութերը, ինֆոգրաֆիկա և այլն) ներառումը կարող է մեծ տարբերություն առաջացնել: Հենց դա է պատճառը, որ Pinterest-ի և YouTube-ի նման կայքերն այդքան հայտնի են

12. Կարևոր տեղեկատվությունը նկարի տեսքով տրամադրեք

Երբ բլոգում նկար եք տեսնում, կարդու՞մ եք դրա վրա գրված տեքստը։ Բոլորն են կարդում։ Ուրեմն, օգտվեք այս առավելությունից։

13. Ստեղծեք երկխոսության տպավորություն

Մարդիկ չեն ցանկանում վաճառվել։ Մի ոգևորվեք և կայքի տեքստը գրելիս ստեղծեք այնպիսի տպավորություն, որ դեմ առ դեմ զրուցում եք ձեր հաճախորդի հետ։ Լսարանը կնկատի տարբերությունը և ավելի հավանական է, որ «կմիանա զրույցին»՝ ծառայեցնելով կայքը դրված նպատակներին:

14. Գրեք ազդեցիկ Call-to-Action (գործողության դրդող կոչեր)

Ցանկացած «էպիկ տեքստ» ոչինչ է, եթե չի օգնում կայքի այցելուներին դառնալ պոտենցիալ հաճախորդներ։ Գրեք ազդեցիկ գործողության դրդող կոչեր (CTA), որը հաճախորդներին կտանի դեպի վաճառք։

15. Պատմեք պատմություն

Իրայան և լավ ներկայացված պատմությունը շատ ազդեցիկ է և գրավում է ընթերցողին։ Անկեղծ և թափանցիկ սթորիթելինգը ձեր հեղինակությունը ամրապնդելու լավագույն միջոցներից է։

16. Համապատասխանեցրեք հաճախորդի անձնական պահանջները և գնման ցիկլը

Երբ ձեր բովանդակությունը գրելիս հաշվի եք առնում գնորդի անձնական պահանջները, հաշվի եք առնում նրա հույզերը և այլ մանրամասներ, ավելի հավանական է, որ հաճախորդին դա կգրավի և կդրդի գործողության։

17. Ավելացրեք զգացմունքներ

Սթորիթելինգի հաջողության պատճառներից մեկն այն է, որ այն զգացմունքային է։ Եթե ձեզ հաջողվում է այցելուի մոտ ձեր ապրանքը կամ ծառայությունը գտնելու կարևորության ուժեղ զգացմունք առաջացնել, ապա կարող եք նրան ավելի խորը ներգրավվել ձեր կայքում, տալ այն ինչ  անհրաժեշտ և  նորից ու նորից ետ վերադարձնել նրան ձեր կայք նույն ընտրությունը կատարելու համար։

18. Ապացուցեք ձեր խոսքերը

Տրամաբանությունը ազդում է այցելուների՝ ձեր կողմից կանխորոշված որոշումների վրա, ճիշտ այնպես, ինչպես զգացմունքները: Օգտագործեք վիճակագրություն, հետազոտական տվյալներ, քեյսերի ուսումնասիրություններ, հաճախորդների արձագանքներ և այլ վստահելի աղբյուրները, որպեսզի հիմնավորեք այն, ինչ գրում եք։

19. Հղում կատարեք հեղինակավոր աղբյուրների

Օնլայն տիրույթում ոչինչ վակուումում չի գոյատևում։ Ձեր վեբ քոփիրայթինգի մեջ հեղինակավոր կայքերի հղումներ ընդգրկելով, դուք ավելի շատ վստահություն կներշնչեք այցելուին, քանի որ այն, ինչ դուք ասում եք, կամրապնդվի նաև հեղինակային աղբյուրների կողմից:

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: