YouTube-ը ավելացրել է YouTube Studio վերլուծության նոր մետրիկա (թվային ցուցանիշ), որը ցույց է տալիս, թե որքան է ձեր տեսանյութի արդյունավետությունը ներբեռնումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում։
Այս ցուցանիշը կարող է տեղեկատվություն տրամադրել ձեր լսարանի հասանելիության և տեսանյութերի նկատմամբ արձագանքի մասին՝ հաշվի առնելով, որ YouTube-ի ալգորիթմը նախընտրում է այն բովանդակությունը, որը լավ է աշխատում տվյալ լսարանի համար։
Բացի այդ, նաև կարող եք կողք-կողքի համեմատել երկու տարբեր տեսանյութերի արդյունավետությունը՝ առաջին 24 ժամերի ընթացքում։
Սա կարող է օգնել բարելավել հրապարակումների նկատմամբ ձեր ռազմավարական մոտեցումը և ավելի լավ հասկանալ, թե ինչն է համապատասխանում ձեր լսարանին։
Այս ֆունկցիան հասանելի է միայն 2019-ից հետո հրապարակված տեսանյութերի համար, և հասանելի չէ ուղիղ հեռարձակումների համար:
Վերջին տարվա ընթացքում YouTube-ը ձգտում էր ավելի շատ անալիտիկ ֆունկցիաներ ավելացնել, ինչպես նաև տեղեկություններ տրամադրել, թե ինչպես են աշխատում իր ալգորիթմները, դրանով փորձելով օգնել ստեղծագործողներին առավելագույնի հասցնել իրենց տեսանյութերի արդյունավետությունը։
Եթե ճանաչում եք հայ վլոգերներ, ապա կիսվեք նրանց հետ այս տեղեկատվությամբ։