Kia-ն ներկայացրել է բրենդի նոր լոգոն ու կարգախոսը, որոնք նպատակ ունեն ավելի լավ արտացոլել ընկերության բիզնես նպատակները և վերափոխումները, որոնք ազդում են ավտոմոբիլային կատեգորիայի վրա, ասված Է մամուլի հաղորդագրության մեջ:
Նպատակ ունենալով նման լինել ձեռագիր ստորագրության, թարմացված լոգոն պատկերված է որպես ռիթմիկ, շարունակական գիծ, որը խորհրդանշում է վստահություն։ Լոգոն և սլոգանը բացահայտվել են հրավառությունների շոուի տեսքով, որը կազմակերպվել է Հարավային Կորեյաում, Ինչհոնի վրայով թռչող ավելի քան 300 դրոնների օգնությամբ։
Բրենդի նոր կարգախոսն է՝ «Շարժում, որը ոգեշնչում է»։ Այս փոփոխությունները ավտոարտադրողի բիզնես ռազմավարության «S պլան»-ի մաս են կազմում. երկարաժամկետ նախաձեռնության, որն առաջին պլան է մղում էլեկտրական մեքենաների և շարժական ծառայությունների զագացումը։