TikTok-ը արագորեն դառնում է հիմնական որոնման և հայտնաբերման հարթակ երիտասարդ լսարանի համար:
Կարող է արդյոք TikTok-ը դառնալ որոնողական համակարգ և փոխարինել Gօօgle-ը:
Google-ի ավագ փոխնախագահ Պրաբհաքար Ռագավան վերջերս կիսվել է, որ որոնողական «հսկային» (Tiktok-ը) իսկապես ռիսկային գործոն է համարում՝ նշելով.
«Ըստ մեր ուսումնասիրությունների, երիտասարդության 40%-ը ժամանցի վայր փնտրելիս, նախընտրում է որոնել դրանք TikTok-ում կամ Instagram-ում, այլ ոչ Gօօgle-ում»:
Դա այդքան էլ զարմանալի չէ, բայց որոնումների ծավալը զգալի է, քանի որ ամեն րոպե հարյուր միլիոնավոր որոնումներ են իրականացվում Google-ի հավելվածների միջոցով: Եթե Tiktok-ը և instagram-ը շարունակեն այս գործելաոճով, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ ոչ միայն Google-ի վրա, այլ նաև այն բրենդերի կամ կազմակերպությունների վրա, որոնք նպատակահարմար են համարում թիրախավորել և ներգրավել առավել երիտասարդ լսարան:
Ունե՞ք TikTok SEO-ի ռազմավարություն: Պե՞տք է ունենալ:
TikTok-ի՝ որպես որոնման համակարգի գաղափարը նոր չէ:
Դեռևս 2019 թվականին Andreesen Horowitz ներդրումային ընկերությունը ընդգծել է TikTok-ի ներուժը որպես որոնման համակարգ՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են չինացի օգտատերերը օգտվում հավելվածի չինական տարբերակից:
Douyin հավելվածը դասակարգում է տեսանյութերը ըստ ժամանցի վայրի՝ հնարավորություն ստեղծելով օգտատիրոջ համար ընդամենը թերթելով տեսանյութերը գտնել իրեն հետաքրքիր և հարմար վայրեր և զբաղմունքներ: Բիզնեսները կարող են նաև նոր հաճախորդներ ներգրավել՝ համալրելով Douyin-ը իրենց բիզնեսի մասին հիմնական տեղեկություններով. աշխատանքային ժամեր, ծանրաբեռնվածություն, գներ, մենյու և այլն:
Չինաստանում՝ Douyin-ը դարձել է էլեկտրոնային առևտրի հզոր գործիք, և մայր ընկերությունը ByteDance-ը փորձում է դարձնել Տիկտոկը նմանանատիպ հարթակ արևմտյան շուկայում:
Որոշ հիմնաբառեր (keywords), ներառյալ ապրանքների անունները, այժմ ավտոմատ կերպով կապվում են այդ բառերի որոնման արդյունքներին, ինչը նպաստում է օգտատերերին ավելի էֆեկտիվ որոնման արդյունքներ ցուցադրելու և վերջիններիս ներգրավվել հավելվածում ցանկալի ապրանքը որոնելուն:
Ավելացնենք սրան այն փաստը, որ Cloudflare-ի տվյալների համաձայն՝ TikTok.com-ը առաջ է անցել Google-ից՝ դառնալով աշխարհի ամենաշատ այցելվող տիրույթը 2021 թվականին, և բավականին հստակ պատկեր է ձևավորվում այն մասին, որ TikTok-ը 2022 թվականի որոնման հիմնական ուղղություն է:
Ըստ Mashable լրատվականի՝
«Մարդիկ զզվել են Google-ի որոնման ալգորիթմներից, որն առաջնահերթություն է տալիս որոնման համակարգի համար օպտիմիզացված կայքերին: Ինտերնետում կատակում են, որ բաղադրատոմս կարդալու համար պետք է ծանոթանալ հեղինակի ողջ կյանքի պատմությանը: Սա խանգարում է երիտասարդներին, որոնց հետ ես զրուցել եմ՝ որոնելով բաղադրատոմսեր Google-ում: Քանի որ TikTok-ում կոնտենտը պետք է արագ գրավի ուշադրությունը, հարթակում առկա բաղադրատոմսերի տեսահոլովակները շատ տեղին են՝ կենտրոնանալով սննդի վրա, ոչ թե տեսահոլովակի ստեղծողի վրա»:
Դա կարող է վերաբերել ոչ միայն բաղադրատոմսերի կայքերին, և քանի որ վերջերս անցկացված հարցումը նաև պարզել է, որ TikTok-ը ամենաարագ աճող նորությունների աղբյուրն է 16-ից 24 տարեկան օգտատերերի համար, ավելի լայն միտումը պարզ է:
Այսպիսով, պե՞տք է արդյոք մշակել TikTok-ի որոնման ռազմավարություն: Դա կարող է անսովոր թվալ, բայց վիճակագրությունը չի ստում, և նկարագրված պատկերացումները ցույց են տալիս, որ հավելվածում արտադրանքի կամ բրենդի հնարավոր հայտնաբերման հավանականությունը աճում է, քանի այս պահին աշխարհում ամենաարագ զարգացող սոցիալական հարթակը TikTok-ն է: