Reels Scheduling-ն այժմ հասանելի է Meta’s Creator Studio հավելվածի բոլոր օգտատերերին

Այս նյութը հետաքրքիր կլինի այն օգտատերերին, ովքեր հաճախ են օգտագործում Instagram և Facebook Reels-ը, որպես իրենց մարքեթինգային արշավի մաս:

Այժմ դուք կարող եք նախապես պլանավորել ձեր Reels-ը Meta’s Creator Studio հավելվածի միջոցով, որն ավելի մեծ հնարավորություններ կապահովի կարճ հոլովակները լավագույն ժամանակահատվածում տեղադրելու՝ հանդիսատեսի արձագանքը առավելագույնի հասցնելու համար:

Reels-երի հրապարակման պլանավորումը այժմ հասանելի է Creator Studio-ի բոլոր օգտատերերին՝ տարբեր գործիքներով և գործառույթներով, որոնք կօգնեն փոփոխել տեսանյութերը և պլանավորել դրանք՝ ամբողջը համակարգչով:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Meta-ն ակտիվացնում է Reels-երի պլանավորված հրապարակման հնարավորությունը Creator Studio-ում, այնպես որ հնարավոր է՝ դուք արդեն իսկ ունեք այդ հնարավորությունը, սակայն այժմ այն հասանելի է բոլոր օգտատերերին:

Meta-ն նաև վերջերս ավելացրել է նոր վիդեո խմբագրման գործիք, որն հեշտացնում է երկար հոլովակների ձևափոխումը Reels-երի:

Երկուսն էլ հարմար հավելումներ են, որոնք կարող են հեշտացնել կարճ կոնտենտի տարածման ռազմավարությունը՝ մյուս գրառումների և թարմացումների հետ համահունչ:

Շուտով դուք կունենաք ձեր Reels-ները պլանավորելու մի շարք եղանակներ, և քանի որ կարճ տեսանյութերի տրենդը դանդաղեցման նշաններ ցույց չի տալիս, հավանաբար արժե փորձել այս նոր գործիքները ձեր գործընթացում:

Դուք կարող եք ծանոթանալ Reels-ի նորացված պլանավորման գործիքներին Meta’s Creator Studio հավելվածում:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: