Apple քարտը կկորցնի մագնիսական ժապավենը` մինչև 2029 թ

Անցյալ շաբաթ Mastercard-ը հայտարարեց, որ իր քարտերն այլևս չեն թողարկվի մագնիսական շերտով մինչև 2029 թվականը, ներառյալ նաև Apple card-ը:

Մագնիսական շերտը 1960-ականների սկզբի տեխնոլոգիա էր, որը թույլ էր տալիս քարտի տվյալները կոդավորել հետևի մագնիսական ժապավենի վրա՝ ճանապարհ բացելով էլեկտրոնային վճարային տերմինալների և չիպային քարտերի համար: Այժմ Mastercard-ը կդառնա առաջին վճարային ցանցը, որը աստիճանաբար կվերացնի մագնիսական շերտը:

2024 թվականից սկսած՝ Mastercard վարկային և դեբետային քարտերից չի պահանջվի մագնիսական շերտ ունենալ: Միացյալ Նահանգների բանկերից այլևս չի պահանջվի 2027 թվականին թողարկել քարտեր մագնիսական շերտով: Mastercard-ն ակնկալում է, որ մագնիսական շերտը ամենից արագ կվերանա Եվրոպայում, որտեղ չիպային քարտերն արդեն լայնորեն օգտագործվում են:

Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ սպառողների մեծ մասն արդեն փոխել են վճարման իրենց սովորությունները` նախընտրելով ավելի նոր, ավելի ապահով տեխնոլոգիաներ: Չիպերի վրա հիմնված քարտերը, որոնք պարունակում են միկրոպրոցեսորներ և անհպում ալեհավաքներ, այժմ լայն տարածում ունեն՝ գործնականում վերացնելով հին մագնիսական շերտերի տեխնոլոգիայի կարիքը, որը վերջին տարիներին կայունորեն նվազում է:

Apple-ը և նրա գործընկեր Goldman Sachs-ը կարող են սկսել թողարկել առանց մագնիսական ժապավենի նոր Apple Քարտեր  2027թ.-ից: Apple-ը պարտավոր կլինի փոփոխությունը կատարել մինչև 2029թ:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: