Բրենդի ճանաչելիության տեսակները (Brand awareness)

Օնլայն սպառողների 82%-ը նախապատվությունը տալիս է իրեն ծանոթ բրենդին։ Սա կարևոր ազդակ է, որպեսզի բիզնեսն էլ իր հերթին առաջնահերթություն տա բրենդի ճանաչելիության բարձրացմանը:

Առանձնացնում են բրենդի ճանաչելիության 3 տեսակ՝

Առաջատար բրենդ
Առաջին բրենդը, որը հիշում է սպառողը: Այդ բրենդը սպառողների ընկալմամբ ակնհայտ առաջատար է: Երբեմն նրանք նույնիսկ բրենդը ասոցացնում են ապրանաքատեսակի հետ:

Օրինակ՝ Xerox ընկերությունը 1969 թվականին սկսեց արդյունավետ արշավ, որի արդյունքում բոլոր պատճենահանող սարքերը ասոցացվում էին այս ապրանքանիշի հետ։ Ճանաչելիության այս տեսակը երաշխավորում է կայուն վաճառք, նույնիսկ տեսականին և գնային քաղաքականությունը փոխելու դեպքում։
Մեկ այլ օրինակ են Grand Candy-ի հանրահայտ պոնչիկները. պոնչիկների այլ արտադրողի դժվարությամբ կմտաբերեք:

Սպոնտան ճանաչում
Սպառողը նշում է մի քանի բրենդեր, այդ թվում նաև ձերը: Այն սպառողների համար նշված ապրանքների կատեգորիայում առաջատարներից մեկն է։ Եվ եթե խանութում տեսնի, մեծ հավանականություն կա, որ կընտրի հենց ձեր բրենդը:

Օրինակ՝ MAC պրոֆեսիոնալ կոսմետիկայի բրենդը հայտնի է դիմահարդարների շրջանում այլ ապրանքանիշերի հետ միասին: Այս ճանաչելիության տեսակը արտացոլում է հաճախորդի հավատարմությունը, նրա պատրաստակամությունը կրկնակի գնումներ կատարելու:

Ճանաչում՝ հուշումով
Սպառողը հիշում է բրենդը միայն այն դեպքում, եթե լսում է կարգախոսը, տեսնում ապրանքի փաթեթավորումը, լոգոն կամ բուն ապրանքը: Սա ևս կարևոր ցուցանիշ է, բայց հիշեք՝ բիզնեսի խնդիրը առաջատար բրենդի ճանաչելիություն ձեռք բերելն է:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: