Instagram-ի ապագա հնարավորությունները

Instagram-ը մեկնարկում է էջերի վրա հրապարակումների ամրացման հնարավորության թեստավորումը: Instagram-ը որոշ ժամանակ ակնարկում էր այդ հնարավորության մասին, և այժմ այն հասանելի է օգտատերերի մի մասի համար:

Ինչպես կարող եք տեսնել օրինակում, օգտատերերը այժմ կարող են ընտրել «ամրացնել էջին» հնարավորությունը և նախընտրած հրապարակումը կերևա էջի առաջնային մասում:
Instagram-ը որոշ ժամանակ աշխատել է այս տարբերակի վրա, որի սկզբնական փոփոխությունը նկատվել է հունվարի փորձարկման ժամանակ, այնուհետև այն թարմեցվել է մեկ ամիս անց:

Ալեսանդրո Պալուզին կիսվել է իր հետազոտությամբ և ցուցադրել, թե ինչպես օգտատերերը կկարողանան ամրացնել իրենց հրապարակումները իրենց Instagram-ի վերևի մասում: Այս փորձնական տարբերակում հնարավություն կա ամրեցնելու դեռևս 3 հրապարակում:
Հայտնի է նաև, որ Instagram-ը փորձարկում է ավելացնել ևս մեկ հնարավորություն, որը կկոչվի «edit grid»՝ այն թույլ կտա օգտատերերին վերադասավորել հրապարակումները անկախ հրապարակման տեղադրման ամսաթվից՝ ըստ օգտատերի ցանկության:
Սա շատ մեծ և լավ հնարավորություն է մարքեթոլոգների համար ավելի արդյունավետ և գեղեցիկ դասավորելու էջը (feed):
Instagram-ը չի տրամադրել այս նոր տարբերակների ամբողջական ներդրման ժամանակացույցը, սակայն Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին նշել է, որ դրանք գտնվում են թեստավորման փուլում: Դա նշանակում է, որ այս հնարավորությունները մոտ ապագայում հասանելի կլինեն բոլոր օգտատերերին:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: