Meta-ն խոստացել էր տարվա ավարտին, ամեն ինչ անել նամակագրությունները ավելի հետաքրքիր և հարմար դարձնել:
Այն ներկայացրել է Instagram-ում հաղորդագրություններով շփվելու 7 նոր ֆունկցիաներ:
Նայել և արձագանքել ձեզ հարմար պահին
Կարող եք պատասխանել նամակներին, առանց մեսինջեր մտնելու, ֆիդը թերթելուն զուգահեռ: Այս նոր ֆունկցիան չատով շփումը դարձնում է անհամեմատ ավելի հեշտ ու հարմար:
Արագ կիսվել նյութով
Կիսվեք մարդկանց հետ հետաքրքիր բովանդակությամբ՝ չընդհատելով Instagram-ում ձեր աշխատանքը: Սեղմելով և պահելով «Share» կոճակը, կարող եք հեշտությամբ կիսվել գրառումներով ձեր ընկերների հետ:
Տեսնել, թե ովքեր են օնլայն
Ստացած նամակների բաժնում այսուհետ առանձին կտեսնեք նաև, թե ովքեր են տվյալ պահին օնլայն, և ում հետ կարող եք զրույց սկսել:
Երաժշտություն՝ ձեր նամակագրության մեջ
Շնորհիվ Apple Music-ի, Amazon Music-ի և Spotify-ի ինտեգրման, այժմ կարող եք կիսվել երգի ձեր սիրելի 30 վայրկյանանոց հատվածներով: Ձեր ընկերները կարող են անմիջապես լսել հատվածները չատի պատուհանում:
Ուղարկել անձայն նամակներ
Այսուհետ կարող եք ուղարկել հաղորդագրություններ առանց ձեր ընկերներին ուշ գիշերին կամ զբաղված պահին անհանգստացնելու: Հաղորդագրության մեջ պարզապես ավելացրեք «@silent» և շփվեք առանց անցանկալի ծանուցումների մասին անհանգստանալու:
Հարցում՝ խմբային չատում
Որոշո՞ւմ եք, թե որտեղ գնալ ընթրիքի կամ որ ժամին հանդիպել: Instagram-ն ավելացրել է Messenger-ի ամենասիրելի ֆունկցիաներից մեկը՝ հարցումներ խմբային չատում:
Այս նոր ֆունկցիաները դեռ հասանելի են միայն որոշ երկրներում. նախատեսվում է գլոբալ ընդլայնում: Հետևեք մեզ, որպեսզի բաց չթողնեք հետագա նորությունները։