Գոյություն ունի մարքեթինգի շուրջ 2000 սահմանում: Մենք առանձնացրել ենք ամենապարզը՝
մարքեթինգն այն գործընթացն է, որով արտադրանքը կամ ծառայությունը գտնում է իր պոտենցիալ հաճախորդներին:
Մարքեթինգային պլանի կազմում
Փաստաթուղթ, որտեղ նշված է հաճախորդների հետ արդյունավետ և նպատակահարմար հարաբերությունների հաստատման ռազմավարությունը և ուղիները՝ ինչպիսի մարտավարություններ պետք է դրա համար մշակվեն, սպառողների ո՞ր սեգմենտի համար է այն աշխատելու:
Թիրախային լսարանի սահմանում
Պետք է կազմել ձեր թիրախային լսարանի դիմագիծը.
պոտենցիալ հաճախորդների ընդհանուր բնութագիր՝ տարիք, սեռ, հետաքրքրություններ, ֆինանսական միջոցներ և այլն:
Մրցակիցների հետազոտություն
Ուսումնասիրել մրցակիցներին՝ գնային քաղաքականությունից մինչև դիրքավորման ստրատեգիա, ունիկալ առևտրային առաջարկներ, ուժեղ և թույլ կողմեր և այլն:
4P-ի տեսության կիրառություն
Այն հիմնված է մարքեթինգային պլանավորման չորս հիմնական հենասյուների վրա՝ ապրանք/ծառայություն, արժեք, առաջխաղացում, վաճառքի վայր: