Mavic 3 և Mavic 3 Cine

Վերջապես դուրս եկավ Դրոների ամենասպասված թողարկումներից մեկը՝ DJI-ի Mavic 3-ն ու Mavic 3 Cine-ը:

Սկսենք $4,999 արժողությամբ Mavic 3 Cine-ից: Cine մոդելը կարող է նկարահանել Apple ProRes 422 HQ կադրային տեսանյութ, 5,1K-ից մինչև 50FPS արագությամբ և ունի ներկառուցված 1TB SSD, բայց որը տեղափոխելու հնարավորություն չունի: ԱՆցնենք առաջ.

Mavic 3

Ավելի էժան 2199 դոլար արժողությամբ Mavic 3-ը չի գալիս ProRes-ով կամ ներկառուցված SSD-ով, այլ կիսում է նույն՝ կրկնակի տեսախցիկի համակարգը, որն աշխատում է 4/3 CMOS սենսորով: Երկու անօդաչու սարքերն ի վիճակի են նկարահանել 4K-ով մինչև 120 կադր/վրկ արագությամբ և լուսանկարել 20 Մպ: Բացի հիմնական 24 մմ ոսպնյակից, կա նաև հիբրիդային խոշորացման ոսպնյակ, որն ունակ է 28x թվային խոշորացման:

Երկու դրոններն էլ ունեն 46 րոպե թռիչքի մարտկոցներ, ինչը զգալի բարելավում է Mavic 2-ի 31 րոպեանոց մարտկոցի և նույնիսկ Mavic Air 2s-ի համեմատ, որոնք կարող են թռչել համապատասխանաբար 34 և 31 րոպե՝ մեկ լիցքավորմամբ:

Եվս մի փոփոխության մասին. Եթե չեք ցանկանում ներկառուցված գունային պրոֆիլը, Mavic 3-ը նաև ի վիճակի է նկարահանել կադրերը 10-բիթանոց D-log-ում՝ հետմշակման ժամանակ գույնի նկատմամբ ավելի մեծ վերահսկողության համար: Բացի ProRes կոդավորումից, կարող ենք նկարահանել՝ ստանդարտ H.264 և H.265 պրոֆիլներով, սակայն այս անօդաչու սարքում HDR վիդեո-ի հնարավորություն չկա:

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: