Google-ն իր նոր սմարթֆոնը՝ Pixel 6 և Pixel 6 Pro-ն որոշել է անսովոր՝ «Չիպսային» կերպով գովազդել;
Սմարթֆոնի 5 գույների դիզայնով չիպսերը բաժանվել են Google-ի ճապոնական գրասենյակում: Չիպսերի տուփերն ունեն ճիշտ նույն դիզայնն ինչ սմարթֆոնները:
Ըստ Datareportal-ի վերլուծաբանների՝ աշխարհի բնակչության ավելի քան երկու երրորդը ( 5,27 միլիարդ մարդ) սմարթֆոն է օգտագործում: Ինչքան էլ բջջային սարքերը սովորական են դարձել, դժվար կլինի գտնել մարդկանց, ովքեր գիտեն իրենց հեռախոսի չիպի անունը: Թեև արտադրող բրենդերը միշտ տեխնիկական մանրամասներով են ներկայացնում իրենց սարքերը, մարդկանց մեծամասնությունը կենտրոնանում է առանձնահատկությունների և ֆունկցիաների վրա:
Google- ը ցանկանում է, որ բոլորն իմանան իր հաջորդ սերնդի Pixel հեռախոսների SoC-ի մասին ( System on Chip):
Այնուամենայնիվ, արշավի միտքը որն է.
Չիպսերի փաթեթավորման վրա գրված է “Google Original Chips” և մի կողմից՝ սա կարելի է թարգմանել, որպես «Google-ի օրիգինալ չիպսեր», իսկ մյուս կողմից՝ թարգմանությունը կարող է լինել «Google-ի օրիգինալ Չիպեր», և սա արդեն ակնարկ է SoC Tensor չիպի վերաբերյալ: Հենց բառերի խաղի հիման վրա է ստեղծվել չիպսերով գաղափարը:
Սեփական չիպը նախագծելով և արտադրելով՝ Google-ն ավելի շատ վերահսկողություն կունենա Android-ի օգտագործման լավացման վրա՝ ընդլայնելով այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են լուսանկարելն ու ֆոտոյի մշակումը, Google օգնականը և անվտանգությունը:
Համակարգչային պրոցեսորով մարդկանց ոգևորելը ամենահեշտ գործը չէ, բայց Google-ը հույս ունի, որ տապակած բարիքներով սնուցվող իր տարօրինակ արշավը հետաքրքրություն և աժիոտաժ կառաջացնի մարդկանց մոտ: