Արդյունավետ մարկետինգային ռազմավարություն 

Առանց հստակ ռազմավարության և նպատակի՝ բովանդակություն ստեղծելը պարզապես անիմաստ է:

Ահա, առանց ավելորդությունների, կոնտենտի՝ քայլ առ քայլ ծրագիր, որը կարող եք  հեշտությամբ յուրացնել:

  1. Սահմանել թիրախային խմբեր
  2. Ձևակերպել թիրախային խմբի ներգրավվածության պատճառներ
  3. Ստեղծվեղ կոնտենտի առանձնահատկությունը և յուօրինակությունը
  4. Սահմանել կարճ/երկար-աժամկետ նպատակ(ներ)
  5. Ընտրել աշխատանքային հարթակ(ներ)
  6. Հետազոտություն կոնտենտի (բովանդակության) շուրջ
  7. Իրականացնել առկա կոնտենտի աուդիտ
  8. Սահմանել հենասյունային բովանդակության թեմաներ և տեսակներ
  9. Հավաքել կոնտենտի մտքեր և գաղափարներ
  10. Ստեղծել կոնտենտի օրացույց / մեդիապլան
    Հիմունքները

Կոնտենտի վերաբերյալ մարկետինգային ռազմավարություն մշակելիս, առաջին հերթին պետք է պատասխանել «բանալի» հարցերին: Բանալի՞. Այո, որովհետև հենց այս հարցերից է սկսվում ողջ կառուցողական գործընթացը:

  1. Ո՞ւմ համար է նախատեսված կոնտենտը:
    Երբ դու գիտես թե ում ես դիմում և ում հետ ես զրուցում կոնտենտի միջոցով, ավելի լավ ես հասկանում թե ինչի մասին կարելի է պատմել, ցույց տալ և ինչ կոնտենտով կարելի է կիսվել: Այս հարցի պատասխանը նկարագրիր ինչքան հնարավոր է մանրակրկիտ:
  2. Ի՞նչ խնդիր է քեզ համար լուծում քո կոնտենտը: Ինչով կարող ես փոխազդել քո լսարանի հետ, ինչով կարող ես օգնել և ինչով հետաքրքրել, և ինչպես է լսարանդ ուզում որ իր հետ խոսեն:
  3. Ինչով է քո կոնտենտն առանձնանում: Որն է քո յուրահատկությունը:
    Ինչով կարող ես կիսվել միայն դու, ու չեն կարողանա մյուսները:
    Որոնք են այդ յուրահատկության բաղադրիչները:

Անցնելով առաջ, արի անդրադառնանք ավելի հետաքրքիր մասին ՝ մարկետինգային ռազմավարության սպեցիֆիկային և հիմնական հստակ քայլերին:

Կոնտենտի նպատակները

Քո ողջ կոնտենտը պիտի լինի մտածված ու դիտավորյալ և ունենա հստակ նպատակ:

Պլանավորիր և սահմանիր նպատակներդ՝ ամեն շաբաթվա, ամսվա ու կես տարվա համար:
Ինչի՞ վրա պիտի կենտրոնանաս ամենաշատը, ինչպես ես քեզ ներկայացնելու շուկայում, և որոնք են քո հստակ նպատակները:

Բաժանիր մեծ նպատակներդ փոքր, պարզ քայլերի և ամեն քայլի իրականացման ժամանակ կենտրոնացումդ միշտ պահիր հաջորդ քայլի վրա:
Օրինակ.՝ Քո մեծագույն նպատակն է X գումար աշխատել ինստագրամով:
Քայլ 1. Մշակել առաջարկ (քո կամ հաճախորդի ծառայությունը, արտադրանքը),

Քայլ 2. Տաքացնել լսարանը՝ հետաքրքիր, որակյալ և արժեքավոր կոնտենտ մատուցելով, ներգրավվելով ու զբաղեցնելով:
ԵՒ այլն…

GIFS Available on Instagram | New Future Creative

 Հարթակները

Ո՞ր հարթակներում կենտրոնացնել գործունեություն:

Մի փորձիր միաժամանակ լինել բոլոր հարթակներում: ժամանակի և այլ ռեսուրսների սղության պատճառով՝ տուժելու է կոնտենտի որակը:

  1. Ընտրիր մեկ հիմնական հարթակ: Ինչ կոնտենտ եք նախընտրում ստեղծել՝ բլոգ, վիդեո, փոդքասթներ: Որն է ձեր իդեալական հաճախորդի համար կոնտենտի մատուցման լավագույն ձևը:
  2. Ընտրիր հարթակ, որից լսարանին կուղորդես քո կայք ՝ գործարքին անցնելու և այցեր ապահովելու համար: Կախված լսարանից, խորհուրդ է տրվում օգտագործել՝ Pinterest, Instagram, TikTok, Youtube, twitter և Facebook group կամ facebook page հարթակները:
  3. Պետք է հասկանալ թե, որտեղ է քո լսարանը. Օրինակ եթե լուսանկարիչ ես, ապա լավագույն լուծումն ինստագրամն է՝ նկարներդ ցուցադրելու, համագործակցություններ և հաճախորդներ գտնելու համար:
    Եթե արհեստով կամ արվեստով ես զբաղվում կամ փոքր խանութ ունես, ապա քո բրենդն ու հմտությունը ցուցադրելու համար TikTok-ում կամ Pinterest-ում է պետք գործունեություն ծավալել և այլն:
Շուկայի հետազոտություն
Science Clipart - boy-looking-in-magnifying-glass - Classroom Clipart

Եթե դու չես ստեղծում այնպիսի կոնտենտ, որը մարդիկ փնտրում են կամ հետաքրքրված են, ապա քո կոնտենտը ԵՐԲԵՔ չի էլ գտնվի:  Հետազոտիր շուկան, որպեսզի կարողանաս ստեղծել որակյալ կոնտենտ, որը քո լսարանը ցանկանում է կարդալ և ուշադրություն դարձնել:  Մի մտածիր, որ դու արդեն գիտես, թե ինչ է պետք քո հաճախորդներին և մի շտապիր լցնել էջերդ, հակառակ դեպքում դու ուղղակի կվատնես քո ժամանակը:  Ահա մի քանի գաղափար, թե ինչպես կարող ես արդյունավետ կերպով իրականացնել շուկայի հետազոտություններ՝ լսարանին ճանաչելուց հետո. Ահա թե ինչ գործիքներ կան ձեռքի տակ.

  • Հարցում E-mail -ի միջոցով, և հարցման դիմաց պարգևատրում (զեղչ, ուսուցողական հավելյալ հոդված, կոնսուլտացիա և այլն)
  • Հարցում զանգի միջոցով՝ քո ցանկալի հաճախորդի հետ (15-20ր) և գրի առնել պատասխանները
  • Հարցում Instagram story-ների միջոցով: Օգտագօրծիր հարցման ստիկերներ, հարցման դաշտն ու փոխազդիր լսարանիդ հետ.
Կոնտենտ աուդիտ 

Հետազոտիր կոնտենտդ. Ինչն է աշխատում, ինչը չի աշխատում, ինչ բացթողումներ ու կարիքներ ունի էջդ:

Հիմնական կոնտենտ

Հիմնական կոնտենտի գլխավոր մասն են այն թեմաները, որոնք քննարկում են քո բիզնեսի ասպեկտները:
Ընտրիր 3-5  բովանդակային թեմա, որի մասին կցանկանա իմանալ լսարանդ ու որի բարձրաձայնմանն կարիքն ունի քո բիզնեսը: Չմոռանաս նաև 1-2 թեմա վերցնել՝ անձնական և աշխատակազմի վերաբերյալ: Ի վերջո դուք էլ ևս անձնական բրենդ եք և ամենի ետևում հենց դուք եք կանգնած:

Թեմաները ևս փոփոխական են, քանի որ դու գնալով զարգանում ես և սկսում ես ավելի լավ ճանաչել լսարանդ:

Կոնտենտի գաղափարներ

Քո թեմաների շուրջ գաղափարներ կարող ես փնտրել Youtube-ում, Pinterest-ում Google-ում և այլն:

  • Facebook Groups – փնտրիր խմբեր, որտեղ որ քո պոտենցիալ հաճախորդը կիսվում է իր հետաքրքրություններով. Ինչ հարցեր են նրանք տալիս, ինչ հիասթափություններով են կիսվում: Վերածիր դրանք կոնտենտի գաղափարի:
  • Pinterest- Գուգլի պես Pinterest-ը ևս ունի որոնման հարթակ, որտեղ որ դու կարող ես գտնել պատասխաններ և  ամենապոպուլար փիներում քո լսարանի կարիքների մասին հետաքրքիր նյութեր:
  •  QUORA – հարցեր որ տրվում և ստանում են պատասխաններ մարդկանց կողմից: Գտիր թեմաներ, որոնք քո պոտենցիալ հաճախորդներն ու հետևորդները առավել հետաքրքրված են:

Այսպիսով՝ վերցրու այս հոդվածից հարցերն ու կառուցիր քո ամուր ռազմավարությունը: Ուսումնասիրիր ոլորտը, մրցակիցներիդ, քեզ ու սինթեզիր հաջողության քո բանաձևը:

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: