TikTok-ը դիտարկում եք, որպես ձեր ապրանքանիշը ներկայացնելու համար համապատասխան հարթակ, բայց չգիտեք թե որտեղից սկսել?
TikTok-ում հաջողության գրավականը կայանում է բովանդակության նմանության մեջ.
Այո, այո! Հենց նմանության. չափից դուրս շատ «գովազդային» հոլովակները պարզապես կթերթվեն ու բաց կթողնվեն դիտորդի կողմից, իսկ բացահայտ գովազդներն առհասարակ արդյունավետ չեն այս հարթակում: Հարթակի ընդհանուր խորհուրդն այն է, որ դուք պետք է համահունչ լինեք ֆիդում հայտնվող այլ հոլովակների ու թրենդերի հետ, որպեսզի այն բնական ու գրավիչ լինի:
Այսպիսով, ինչպե՞ս կարող եք ինտեգրվել այստեղ և ձեր գովազդային առավելագույն ծավալին հասնել:
Այս շաբաթ TikTok-ը հրապարակել է խթանման ամենաարդյունավետ վեց տեխնիկայի իր տարբերակները:Եվ քանի որ հարթակն արդեն աճում է դեպի թվով միլիարդ օգտատեր, անպայման արժե հաշվի առնել այս նյութը:
Գործելաոճ #1. Հարցրեք ինքներդ ձեզ՝ որն է ձեր ապրանքանիշի, բրենդի կամ ծառայության պատմությունը: ինչի՞ց եք սկսել, ինչպես եք ոգեշնչվել, ինչ արժեք եք բերում ձեր գործի մեջ:
Այս հարցերին պատասխանելով՝ կարող եք կառուցել ձեր պատմությունը, որն արձագանքի միջոցով կապ կստեղծի ձեր բիզնեսի ու հետևորդների միջև:
Խորհուրդներ.
?Օգտագործեք՝ «Օգտատիրոջ կողմից ստեղծված» և «Արա ինքդ» (OGC, DIY) ոճի հոլովակները` հասցեագրելով և դիմելով հենց դիտորդին:
?Ներկայացրեք ապրանքանիշը կամ ծառայությունը ուղիղ, պարզ ու անմիջականորեն:
?Ցույց տվեք պրոցեսն ամբողջովին. Որտեղ է այն սկսվում և որտեղ ավարտվում:
ԵՒ ավարտեք պարզ՝ call-to-action-ով (CTA). Թե ինչ պիտի անի դիտորդը, որն է հաջորդ քայլը` հոլովակը դիտելուց հետո:
Գործելաոճ #2. Արդյունքը՝ սկզբում, գործողությունը՝ հետո.
Օգտատերերը սիրում են արագ իմանալ, թե ինչ է իրենց սպասվում հոլովակում: Եվ այսպիսով սա ևս արդյունավետ գործելաոճ է:Ցույց տվեք ձեր լսարանին վերջնական արդյունքը, այնուհետև կցեք արդյունքին հասնելու հատվածը: Այս գործելաոճն ի սկզբանե ոգևորություն է հաղորդում և մեծ ներգրավվածություն է ստեղծում բովանդակության միջոցով:
Խորհուրդներ.
? Օգտագործեք կադրեր, որոնք ցույց են տալիս ձեր արտադրանքի կամ ծառայության արդյունքը
? բացատրեք ընթացիկ քայլերը, տեքստի, մակագրությունների միջոցով
? Ցույց տվեք վերջնական արդյունքի այլ տարբերակ կամ կադր, այնուհետև` Call-to-action:
Գործելաոճ #3. Վերելակ
Ձեր ապրանքանիշը փոխանցեք ձեր լսարանին պարզ ու հակիրճ ձևով: Ներկայացրեք ձեր բիզնեսը, ինչպես առաջին անգամ կներկայացնեիք: Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ եք վաճառում, ինչպես օգտագործել և ինչով է այն համապատասխան ձեր լսարանին:
Խորհուրդներ.
? Օգտագործիր վերնագրերը `որպես հաղորդագրություն (մեսիջ):
? Օգտագործիր փաստեր, որոնք ցույց են տալիս քո արտադրանքի կամ ծառայության արդյունավետությունը:
? ցույց տուր օգտագործման ձևը
? Ցույց տուր, թե ինչպես են արձագանքում ձեր արտադրանքի օգտագործողները և ինչ են զգում օգտագործման պահին կամ՝ հետո:
Գործելաոճ #5. Ներկառուցված առօրյայի մեջ
Ցույց տվեք, թե որքան հեշտ է ձեր ապրանքանիշն ինտեգրվում ձեր առօրյա: Կարևորեք ձեր ապրանքի կամ ծառայության օգտագործումը «Կյանքի մեկ օրը» ցուցադրելով, դրա բազմակողմանիությունը տարբեր միջավայրերում:
Խորհուրդներ.
? Ներկայացրեք ձեր արտադրանքը UGC- ի կամ DIY ոճի միջոցով, որն ուղղակիորեն հասցեագրում է օգտվողներին:
? Ֆիլտրեք օգտագործման լավագույն 3 տարբերակները և ցույց տվեք դրանք
? Արձագանքեք մեկնաբանություններին, ցույց տալու համար ապրանքանիշի մատչելիությունը
? Առանձնացրեք ձեր արտադրանքը կամ ծառայությունը հստակ CTA-ով:
Գործելաոճ #6. Հեշտ, արագ և հուսալի
Թող ձեր արտադրանքը աներևակայելիորեն հասանելի լինի, փորձված և (կամ) գնված: Թող ձեր ծառայության կարևոր կողմը հասանելիությունը լինի:
Խորհուրդներ.
? Ցույց տվեք ձեր արտադրանքը/ծառայությունը օգտագործման ժամանակ
?Ցույց տվեք թե ինչպես են այլ օգտատերեր ձեռք բերում արտադրանքը կամ օգտվում ձեր ծառայությունից՝ պարզ կերպով և պարզ միջավայրում:
? Ստեղծեք արձագանք UGC ոճով կամ օգտագործեք վերնագրեր ՝ մանրամասնելու ձեր CTA հաղորդագրությունը: