Facebook-ն այսօր հայտարարել է թվային կապի հաջորդ փուլի և զարգացման հետ համահունչ, նոր՝ Horizon Workrooms VR համագործակցության հարթակի մասին, որն ըստ նրա՝ «հեռակա աշխատանքի լավագույն միջոցներից է»:
Ինչպես պարզաբանել է Facebook-ը.
«Workrooms-ը վիրտուալ հանդիպման վայր է, որտեղ դուք և ձեր գործընկերները կարող եք աշխատել ցանկացած տեղից: Դուք կարող եք միանալ հանդիպմանը VR-ով, որպես ավատար կամ տեսազանգում հավաքել ձեր վիրտուալ սենյակը՝ օգտագործելով հսկայական վիրտուալ գրատախտակ,ուրվագծելով գաղափարները, կամ պարզապես վիզուալ ավելի տպավորիչ զրույցներ ունենալ. Workrooms-ից կարող են միաժամանակ օգտվել մինչև 16 հոգի VR-ով, իսկ ընդհանուր՝ մինչև 50 հոգի ներառյալ տեսազանգի մասնակիցները»:
Համաճարակի արդյունքում աշխարհն անցավ հեռակա աշխատանքի, և նույնիսկ արգելափակումից հետո ենթադրվում է, որ մոտակա 5 տարին, աշխարհի 70%-ը շաբաթվա 5 օրը կաշխատի հեռակա, և այսպիսով միգուցե Workrooms-ը լավագույն լուծումն է, ինչպես նաև VR-ի ինտեգրման ու խաղերից դեպի առօրյա տեղափոխման լավ հնարավորությունը:
Facebook- ն արդեն առաքել է մոտ 5 միլիոն Oculus VR ականջակալներ:
VR գործիքները դառնում են սովորական և շուտով ավելի շատ մարդ կփորձի դրանք օգտագործել՝ ավելի լայն շրջանակների համար: