Reuters-ի հաղորդմամբ, Նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Alipay, WeChat Pay և 6 այլ չինական հավելվածների կիրառումն ԱՄՆ-ում արգելվում է։ Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, որ հրամանն ուղղված է նրան, որպեսզի Չինաստանի կառավարությունը չօգտագործի տվյալները որպես զանգվածային գործիք գլոբալ ճնշման համար։
The New York Times-ը հրապարակել է հրամանի մի մասը, որում, հաղորդվում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը եկել է այն եզրահանգմանը, որ մի շարք չինական հավելվածներ ԱՄՆ միլիոնավոր օգտատերերից ավտոմատ կերպով վերցնում են «գաղտնի և անձնական տվյալներ»:
Նախագահը մտահոգություն է հայտնել, որ այդ հավելվածները կարող են օգտագործվել դաշնային ծառայողների և կապալառուների գտնվելու վայրը հետևելու և նրանց մասին անձնական տեղեկություններ հավաքելու համար: «Ներկայումս, – գրել է նա հրամանում, – անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել չինական այդ հավելվածների կողմից սպառնալիքները կանխելու համար»։
Հրամանը վերաբերում է նաև հետևյալ ծառայություններին՝ Tencent’s QQ Wallet, Tencent’s QQ messenger, CamScanner, SHAREit, VMate (published by Alibaba Group subsidiary UCWeb) and Beijing Kingsoft Office Software’s WPS Office. Սա հաջորդում է ԱՄՆ-ում TikTok և WeChat հավելվածների արգելափակման նախորդ փորձերին։ Եթե հիշում եք, երկու փորձերն էլ դատարանի կողմից արգելվեցին՝ հիմք ընդունելով խոսքի ազատությունը։
Հրամանն ուժի մեջ կմտնի 45 օրից, երբ Թրամփը լքի պաշտոնը: Նորընտիր նախագահ Ջո Բայդենը կարող է չեղարկել այն՝ պաշտոնը ստանձնելուց հետո, սակայն նրա ճամբարը դեռ նման որոշման մասին հայտարարություն չի արել: