Այժմ Tesla-ն արդեն ընդունում է Model Y-ի ավելի մատչելի` Standard Range տարբերակի պատվերներ: Նոր տարբերակը, ինչպես հայտնել Է Electrek ընկերությունը, արդեն հասանելի է, և մեկնարկային գինը ավելի մատչելի է՝ $41,990, ի տարբերություն Long Range մոդելի, որի արժեքն է՝ $49,990:
Tesla-ի Model Y ավելի մատչելի տարբերակի հետ մեկտեղ նաև վաճառվում է նոր 7-տեղանոց տարբերակ՝ $3000 հավելավճարով: Տարբերակը ունի երրորդ շարք նստատեղ, որը հնարավոր է բացել և միացնել երկրորդ շարքին՝ բեռներ տեղափոխելու համար։
Ի սկզբանե Standard Range տարբերակի վազքը եղել է 230 մղոն։
Tesla-ն Model Y-ի Standard Range տարբերակը ներկայացրել էր դեռ 2019-ի մարտին։ Այդ ժամանակ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը նախատեսում է 2021 թվականի գարնանը թողարկել Model Y մոդելը՝ 230 մղոն վազքով և $39,000 արժողությամբ: Սակայն անցյալ տարվա հուլիսին Մասկը հայտարարեց, որ Tesla-ն հետաձգել Է Standard Range մոդելի վերաբերյալ իր ծրագրերը, քանի որ դրա «վազքը շատ ցածր էր» ՝ 250 մղոնից պակաս: $41,990 արժողությամբ այս նոր ստանդարտ Y մոդելը, ըստ երեւույթին, ներկայացվել է նախնական պլանավորվածի փոխարեն:
Եթե ցանկանում եք պատվիրել նոր տարբերակը, Tesla-ն նշում է, որ առաքման ժամկետները ներկայումս տատանվում են երկուսից մինչև հինգ շաբաթ: