TikTok- ը փորձարկում է հոլովակներում հղումներ ավելացնելու նոր գործիքը

Անցյալ տարվա հոկտեմբերին TikTok-ը սկսեց փորձարկել նոր գործիք, որը հատուկ օգտատերերի տվեց հնարավորություն ավելացնել Wikipedia-ի հղումները (URL) իրենց հոլովակներում: Այժմ TikTok-ը կարծես թե ընդլայնում է նոր տարբերակը: Ինչպես երևում է սքրինշոթերում, վիդեո գրառման մեջ հնարավոր է հղում կատարել Wikipedia-ից, Yelp-ից կամ TripAdvisor-ից:

Հետաքրքիր միջոց է TikTok հոլովակում ավելի շատ համատեքստ ավելացնելու համար: Թվային շուկայավարման տեսանկյունից, դա ակնհայտորեն այնքան էլ ձեռնտու չէ տեղադրել հղումներ ձեր սեփական օնլայն հարթակում, բայց դա կարող է լավ լինել Համալսարանական Դրամաշնորհների Հանձնաժողովի (UGC-ի) համար, քանի որ TikTok-ի օգտատերերը կարող են կարևորել կայքերի բովանդակությունը հղումների միջոցով:

TikTok-ը փորձեր է անում հղումներ տեղադրելու տարբեր տարբերակների վերաբերյալ: Անցյալ տարվա նոյեմբերին TikTok-ում մենք առաջին անգամ հնարավորություն ունեցանք տեսնելու էլեկտրոնային առևտրի հղումներ օգտատերերի հոլովակներում:

https://twitter.com/iamfabianbern/status/1195048398329696256?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1195048398329696256&ref_url=https%3A%2F%2Fwww.socialmediatoday.com%2Fnews%2Ftiktok-tests-new-options-to-add-external-urls-to-clips-comment-downvoting%2F573758%2F

Այժմ TikTok-ի եկամուտները մեծամասնություն ձևավորվում են ասիական շուկաներում `Չինաստանում, Դուեյնում: Ծրագրի տեղական տարբերակը հեշտացնում է էլեկտրոնային առևտուրը, ինչի արդյունքում էլ TikTok-ը կարևոր հարթակ է առցանց գնումների համար:

Հաշվի առնելով ստեփական հաջողությունը էլեկտրոնային առևտրի ոլորտում ByteDance` գլխավոր ընկերությունը, անկասկած, կիրականացնի նույնը փորձոռությունը TikTok-ի շրջանակներում:

Այդ իմանալով փոքր-ինչ զարմանալի է TikTok-ի փորձերը հղումների այլընտրանքային տարբերակների հետ: TikTok-ը նաև փորձարկում է URL- ներն օգտատերերի պրոֆիլներում ավելացնելու տարբերակը:

Եկամուտների ստեղծման պրոցեսի պարզեցումը TikTok հարթակին երկարաժամկետ ակտուալ կպահի: Մինչ օրս ոչ մի կարճ հոլովակ չի կարողացել օգտատերերի համար ստեղծել բավարար եկամտի հոսք:

Ի վերջո մեզ ծանոթ Vine-ը դադարվեց: Դրա լավագույն հրապարակողները՝ կարող էին ավելի շատ գումար աշխատել այլ հարթակներում, հոլովակների միջև եղած գովազդները արդյունավետ չէին, իսկ այլ տարբերակները եկամտի ընդլայնման համեմատաբար սահմանափակ էին: Որպես այդպիսին, TikTok-ին անհրաժեշտ կլինի մանրամասն բարելավել գործիքները, քանի որ օգտատերերը կարող են շեղվել դեպի այլ հարթակներ՝ YouTube, Facebook և նույնիսկ IGTV:

Եվ քանի որ TikTok-ը շարունակում է զարգանալ փորձարկվում է նաև ներգրավվածության ևս մեկ հետաքրքիր տարբերակ:

Դա կլինի մի հետաքրքիր հավելում: Տարբեր հարթակներ, ներառյալ Facebook-ը, փորձարկել են՝ «վերև»(up) և «ներքև»(downvote) գործիքները լավագույն մեկնաբանությունները ցուցադրելու համար, բայց եկել են եզրակացության, որ խմբային արձագանքների հետ կապված խնդիրներ կան և բացասական փորձի ռիսկերը նույնպես շատ մեծ են:

Reddit-ը, իհարկե, տարիներ շարունակ արդյունավետորեն օգտագործել է մեկնաբանությունները, այնպես որ այն կարող է աշխատել՝ նպաստելով հարթակում օգտատերերի ներգրավվածությանը: TikTok-ի պարագայում դեռ պարզ չէ: Մի շարք տարրեր կան, որոնք պետք է հաշվի առնել և նախապես մտածել հավանական բացասական ազդեցությունների մասին, որոնք կարող են հանդիպել օգտատերերը իրենց էջի վրա:

Սպասեք թարմացումների լրացուցիչ տեղեկությունների դեպքում:

Nuit

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: